Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Վրաստանն ու Իսրայելը պատասխանատու են իրենց հարաբերությունների պահպանման համար. վրաց պատգամավոր

Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի Ազգային դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Գուրամ Չախվաձեն անդրադարձել է վերջին շրջանում վրաց-իսրայելական հարաբերություններում առաջացած լարվածությանը.

«Ես կողմնակից եմ նրան, որ բիզնեսին և խարդախությանը առնչվող բոլոր հարցերը դիտարկվեն իրավական հարթության վրա, և այդ խնդիրներով զբաղվի դատարանը: Նմանատիպ հարցերը չպետք է խնդիրներ ստեղծեն երկու երկրների միջև:

Նրանց համար դա շատ փոքր թեմա է, և կողմերը պետք է ուղիներ փնտրեն իրավիճակն առավել չբարդացնելու համար: Երկու երկրների միջև առկա են ոչ միայն քաղաքական, այլև մարդկային հարաբերություններ, և չպետք է ստվեր գցել դրանց վրա: Այդ տեսանկյունից պատասխանատու են թե´ Վրաստանի, թե´ Իսրայելի իշխանությունները»:

Հիշեցնենք, որ իսրայելական Elbit Systems զենք արտադրող ընկերությունը Մեծ Բրիտանիայի արդարադատության գերագույն դատարան (High Court of Justice) ընդդեմ Վրաստանի կառավարության դատական հայց է ներկայացրել, որում պահանջում է 100 միլիոն դոլարի փոխհատուցում:

Դրանից առաջ էլ Վրաստանում կաշառելու փորձ ձեռնարկելու համար դատապարտվել էին հրեա երկու գործարարներ: Այդ կապակցությամբ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, թե դա հնարովի մեղադրանք է իր հայրենակիցների նկատմամբ:

Իսկ ահա ապրիլի սկզբին Իսրայելը Վրաստանին ներառել է «սև ցուցակում»` իր քաղաքացիներին խորհուրդ տալով չայցելել Վրաստան: Իսրայելական կողմը դա «պատճառաբանեց» նրանով, որ Վրաստանում իր քաղաքացիները կարող են առևանգվել «Հիզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում