Քրդական Fırat լրատվական գործակալության հաղորդմամբ, Ստամբուլի ոստիկանությունը հակաահաբեկչական խոշոր գործողություն է ձեռնարկել քաղաքի տարբեր շրջաններում:
Համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալվել է 40 մարդ: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ ձերբակալվածների թվում է նաև ահաբեկչական «Ալ Քայիդա» կազմակերպության պարագլուխ Հալիս Բայանջուքը:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին թուրքական դատարանը 102-րդ հոդվածի հիման վրա ազատ արձակեց «Հիզբոլլահի» ղեկավարներին (Էդիփ Գյումուշ, Ջեմալ Թութար, Մեհմեդ Վարոլ), որոնք 10 տարի գտնվել էին թուրքական բանտերում: Վերջիններս, սակայն, պետք է ամեն օր ներկայանային ոստիկանատուն և երկրից չբացակայելու ստորագրություն թողնեին: Սակայն շուտով նրանք փախուստի դիմեցին:
Այդ ժամանակ նշվում էր, որ այդ փախուստը կազմակերպել է իշխող կուսակցությունը, և «Հիզբոլլահի» ղեկավարները մեկնել են Իրան:











































