Լուրեր
ԱՄՆ-ի կողմից ցեղասպանություն եզրույթի արտաբերումն անվերահսկելի կդարձնի Թուրքիային
  • 22:17
  • 2015-04-17
  • Դիտումներ՝ *

Վերջին օրերին Հայոց ցեղասպանության ճանաչման  վերաբերյալ տարբեր  միջազգային կառույցների, պետական  և նահանգային  խորհրդարանների  ընդունած բանաձևերն ու հայտարարությունները, հատկապես Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի` ապրիլի 12-ի պատարագում հնչեցրած ուղերձը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վրա են սևեռել ինչպես քաղաքական կենտրոնների, այնպես էլ միջազգային մամուլի ուշադրությունը:  Ու թեև հարյուրամյակից առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվն ավելացավ ընդամենը մեկով, այդուհանդերձ  Եվրախորհրդարանի վերջին բանաձևն ու հատկապես Հռոմի պապի ուղերձը   ճանաչման գործընթացի հաղթարշավ որակող ՀՀ իշխանություններն ու   փորձագետները լիահույս են, որ  այդպիսով միջազգային ճանաչման գործընթացը մոտենում է իր վերջնակետին:

Այդպե՞ս է արդյոք, և եթե այո` որքանո՞վ ենք պատրաստ հետագա քայլերին: Ի՞նչ է սպասվում մեզ ապրիլի 25-ին և դրանից հետո, դարձյա՞լ ոգեշնչվելու ենք բարոյական հաղթանակներով, որոնք նոր խնդիրներ են առաջացնելու մեր երկրի անվտանգության համար, թե՞, այդուամենայնիվ, կան նախադրյալներ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն բարոյական, այլև շատ կոնկրետ ռազմաքաղաքական խնդիրների լուծման բանալի դարձնելու համար:

Այս հարցերի շուրջ  Անտինոմիայի տաղավարում բանավիճում են  Երևանի պետական համալսարանի  պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը  և ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

  • Դիտումներ՝ *