Վրացական Apsny.ge կայքի հաղորդմամբ, ռուսական լրատվամիջոցներն արդեն ձեռնամուխ են եղել Մինսկի ահաբեկչության մեջ վրացական հետք հայտնաբերելուն: Դա, մասնավորապես, վերաբերում է Московские новости-ին:
Վերջինս նշել է, որ, անանուն աղբյուրներից ստացված տեղեկություններով, Մինսկի ահաբեկչությունը Վրաստանի վրեժն է` ի պատասխան Վրաստանի հետ ոչ անցագրային ռեժիմից Բելառուսի հրաժարվելու: Սակայն բելառուսական իշխանությունները դեռևս հանդես չեն եկել պաշտոնական հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ առավել վաղ խոսք էր գնում, որ Բելառուսը կարող է Վրաստանի հետ անցագրային ռեժիմ սահմանել, քանի որ վերջինիս քաղաքացիները Բելառուսի տարածքով հայտնվում են Ռուսաստանում` չունենալով ռուսական վիզա: