Forbes-ի հրապարակած վարկանիշի համաձայն` աշխարհի ամենաազդեցիկ կին է համարվել ԱՄՆ նախագահի տիկինը`46-ամյա Միշել Օբաման:
Այս ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Kraft Foods մթերային ընկերության նախագահ Իռեն Ռոզենֆելդը: Եռյակը եզրափակում է ԱՄՆ-ում ամենհայտնի հեռուստահաղորդավար Օփրա Ունֆրին:
Տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Անգելա Մերկելը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, երգչուհիներ Լեդի Գագան եւ Բեյոնսեն: