Saturday, 20 07 2024
20:00
Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը
19:45
Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է
Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին
Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները
Թուրքիան կարող է իր զինված ուժերը տեղակայել Սոմալիում 2 տարի ժամկետով
18:45
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել
18:30
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
COP 29-ի ադրբեջանական նախաձեռնությունը հարցականի տակ է
Գեղամա լեռների գոհարը
ԱՄՆ-ի ակտիվացումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը
Փաշինյանը կոնտր-քայլ է անում. հանրաքվեի հետաձգումը արտաքին ուղերձ ունի
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանի դեսպանը Տրամպի նախագահական «շնորհանդեսին»
Կոտայքի մարզում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել
16:00
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
15:45
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր
Բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նա զինված է եղել
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի
15:00
Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
14:15
Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը
Նոր ԱԷԿ-ի առաջարկներ ունենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից. ՉԺՀ-ի և Հվ. Կորեայի հետ քննարկումը սաղմնային փուլում է
13:50
Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից
Իրանը «Հյուսիս-Հարավ»-ը դիտում է ԵՄ-ին կապվելու ուղի. Երևանը պետք է խորացնի իր հանդեպ վստահությունը
13:30
Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել

Հայաստանի «եվրասիական» 2 գործընկերները ապրիլի 24-ին Հայաստանի կողքին չեն լինի

Հայաստանի «եվրասիական» գործընկերները՝ Բելառուսն ու Ղազախստանը, ամենայն հավանականությամբ ապրիլի 24-ին Հայաստանում բացարձակ ներկայացվածություն չեն ունենա: Համենայնդեպս, եթե ներկայություն լինի էլ, ապա բավականին ցածր մակարդակով:

«Առաջին լրատվական»-ին հաջողվեց երկու երկրների նախագահական և արտաքին գործերի նախարարություններից ճշտել, որ մինչ այս պահը արտգործնախարարների և երկրի ղեկավարների այցելությունների մասին ոչ մի տեղեկություն չկա:

Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից էլ մեզ փոխանցեցին, որ նախարարն այժմ գործուղման է, և նրա այցելությունների վերաբերյալ տեղեկություն հրապարակվում է տվյալ այցելությունից մեկ շաբաթ առաջ և ոչ ավելի վաղ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ իր հերթին չհստակեցրեց այս հարցը՝ ասելով, որ բոլոր երկրների պատվիրակությունների վերաբերյալ պատշաճ ժամանակահատվածում տեղեկություն կտրամադրվի:

Հայաստանի «գործընկերները» մեկ անգամ չէ, որ իրենց դժկամությունն են հայտնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու կապակցությամբ:

Ղազախստանն ու Բելառուսը մեկ անգամ չէ, ոչ Հայաստանի առջև պայմաններ են դրել այդ միությանն անդամագրվելու համար. հիշեցնենք, ոչ վաղ անցյալում Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի կողմից ԵՏՄ գագաթնաժողովի ընթացքում Ալիևի գրած նամակի ընթերցանությունը:

Իհարկե, այս ամենը չխոչընդոտեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, թեպետ հիմա էլ ղազախ և բելառուս քաղաքագետները հայտարարում են, որ Հայաստանն այդ միությունում ոչ մի դերակատարություն չունի: Ավելին՝ վերջերս ղազախ քաղաքագետ Այդոս Սարիմը հայտարարեց, որ հայերն այդտեղ եղբայրներ չունեն, և հետագայում թուրքական պետությունները կստեղծեն սեփական ինտեգրացիոն ծրագրեր:

Ադրբեջանի բարեկամ այս երկու երկրների՝ Հայաստանին ուղղված ոչ բարեկամական հայտարարություններն այսքանով չեն սահմանափակվում, թեպետ վերջիններս վավերացրին Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը, ավելի ուշ ստիպված եղան նշել, որ բոլորովին էլ դեմ չեն Հայաստանի անդամակցությանը: Ապրիլի 24-ին պատշաճ կարգով Հայաստան ժամանելը կարող էր իրական և ոչ ֆորմալ փաստաթղթային ստորագրությունների վրա հիմնված գործընկերոջ քայլ լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում