Bloomberg New Energy Finance վերլուծական ընկերությունը պարզել է, թե որ երկրներն են շահել և որոնք տուժել անցած տարվա հունիսից նավթի գների կրկնակի անկման հետևանքով։ Կազմվել է համապատասխան քարտեզ։
Նավթ ներկրող ԱՄՆ-ը, Եվրոպան և Ասիան 900 մլրդ դոլարի տնտեսական խթան են ստացել։
Ռուսաստանը (+ Կենտրոնական Ասիա) ու Մերձավոր Արևելքի երկրները կրել են ամենամեծ վնասը՝ համապատասխանաբար չստանալով 218 և 357 մլրդ դոլար։
Իրենց հերթին, եվրոպական երկրները հավելյալ աշխատել են 300, իսկ ասիականները՝ մոտ 400 մլրդ դոլար։
ԱՄՆ-ը նավթի գների տատանումից 180 մլրդ դոլարի շահույթ է ստացել։ Լատինական Ամերիկան կորցրել է 60 մլրդ, Հյուսիսային Աֆրիկան՝ 62 մլրդ դոլար։











































