Tuesday, 09 06 2026
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս

Գեղարքունիքի մարզպետ՝ «Ադրբեջաներեն խոսքը արտառոց չէր». մամուլ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե որևէ արտառոց բան չկա, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին Վարդենիսում մի քաղաքացի ադրբեջաներենով է դիմել:

Պարոն Գրիգորյան, Վարդենիս քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ հերթական զավեշտալի դեպքն է գրանցվել: Ըստ Ձեզ՝քաղաքացուն թվացել է՝ Սերժ Սարգսյանը հայերեն չի՞ հասկանում, որ օտար լեզվով է խոսել:

 

– Հակառակը, նախագահն ասաց, որ կարող եք չթարգմանել, գիտեք, որ ես էլ եմ հասկանում: Բոլորին է հայտնի, որ նախագահն ինքն առաջարկում է, որպեսզի բաց երկխոսություն լինի: Եվ կարծում եմ, Դուք համաձայն եք ինձ հետ, որ նախնական ոչ մի պայմանավորվածություն մենք ձեռք չենք բերում: Հանդիպումները լինում են բաց և ազատ: Մարդիկ այդ հանդիպումների ժամանակ կարող են ազատ արտահայտվել և հարց բարձրացնել: Ու այս անգամ տեղից ցանկություն հայտնեց մեկը՝ խոսելու համար: Ես հետագայում տեղեկացա, թե նա քանի տարեկան է: Հետո ինձ ասացին, որ ինքն ունի հիշողության կորուստ՝ 85 տարեկան է: Իսկ եթե իմ կարծիքն եք ուզում լսել, թե ինչու այդ քաղաքացին իր խոսքը կեսից փոխեց ադրբեջաներեն, ապա ասեմ, որ երկար տարիներ Վարդենիսի տարածաշրջանում ապրել են նաև ադրբեջանցիներ, ու երևի ինքը շփումների մեջ է եղել: Չեմ կարող ասել, թե ինչու հենց ադրբեջաներեն խոսեց:

Բայց սա առաջին զավեշտալի դեպքը չէ նախագահական քարոզարշավի ժամանակ: Վերջերս մշտապես Սերժ Սարգսյանը նման իրավիճակներում է հայտնվում: Հայտնի «Չեբուրաշկայի», «խիարի» և նման դեպքերին այժմ էլ գումարվեց այս «ադրբեջաներենը»:

– Ես արդեն շեշտեցի, որ դրա հիմնական պատճառն այն է, որ հանդիպումները մեր թեկնածուի հետ լինում են բաց և ազատ: Մարդիկ ազատ են իրենց արտահայտություններում և կարող են ցանկացած հարց բարձրացնել: Կարծում եմ, որ դա գալիս է մարդու մտածելակերպից և մակարդակից, թե ինչ հարց կբարձրացնի: Մենք նախօրոք չենք տեղեկանում, մարդկանց չենք նախապատրաստում՝ ի տարբերություն շատ այլ թեկնածուների: Շատ քաղաքական ուժեր նախօրոք հարցերի մասին տեղեկանում են ու հարցերի պատասխաններն անգիր անում:

Բայց լուրեր կան, որ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն էր պլանավորել այդ հարցը, քանի որ ադրբեջաներեն խոսողը նրա հորեղբայրն էր: Դուք զրուցե՞լ եք քաղաքապետի հետ, ինչո՞ւ նման անհարմար իրավիճակ ստեղծեցին Սերժ Սարգսյանի համար:

– Ինձ չէր հետաքրքրում, թե ով էր: Ես վերջում տեղեկացա այդ ամենի մասին ու շատ նորմալ եմ վերաբերում: Մի բան եմ ուզում հստակ նշել, որ այդտեղ արտառոց ոչինչ չկա, բաց երկխոսություն էր: Ու դրա հեղինակը 85 տարեկան անձնավորություն էր: Կարծում եմ, որ, դա պետք չէ զավեշտալի համարել:

– Պարոն մարզպետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Ձեր մարզի նորապսակ զույգերին նվերներ է տվել: Դա արդյոք ընտրակաշա՞ռք չէ:

– Կարծում եմ կոռեկտ չէ այդ հարցը: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ մենք հայ ենք և ունենք մեր ավանդույթները: Կարծում եմ՝ ամեն մի երիտասարդի համար մեծ պատիվ է, որ իր ամուսնության օրը նվեր է ստացել հանրապետության նախագահից: Ու հարցը ոչ թե նվերի արժեքն է, այլ ուշադիր վերաբերմունքը: Ցանկացած մեկի համար դա մեծ պատիվ է: Իսկ ցանկացած մեկը կվարվեր այնպես, ինչպես նախագահը վարվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում