Դաշնամուրի ուսուցիչը ձերբակալված է, քանի որ գաղտնի կերպով վաճառել է իր ծեր մոր տունը՝ մարմնավաճառուհուն վճարելու համար:
Նման քայլի 69-ամյա Դևիդ Բաթլերը գնացել է հանուն հասարակաց տան աշխատակցուհի Ռեյչլ Ռիդի: Նա վաճառել է իր 95-ամյա մոր տունը, որտեղ նրանք միասին ապրում էին:
Բաթլերը սկզբում թաքցրել է դա մորից՝ ապրելով տանը վարձակալական հիմունքներով: Սակայն նա այնքան է գերված եղել Ռիդով, որ նրան ամեն հանդիպման համար վճարել է 1000 ֆունտ:
Տան վաճառքից ստացված 170 հազար ֆունտը ծախսելով մարմնավաճառուհու մատուցած ծառայությունների վրա՝ նա այլևս չի կարողացել վճարել վարձը, և խարդախությունը բացահայտվել է:
Գլխավերևում տանիք չունեցող Բաթլերը ոգելից խմիչքների հանդեպ կախվածություն է ձեռք բերել, ինչպես նաև դատապարտվել է 9 ամսվա ազատազրկման: Ռիդը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման:
«Բաթլերի մայրն այժմ ապրում է իր երկրորդ որդու հետ և ասում է, որ շատ է կարոտում իր հին տունը»,-նշում է Federal Post-ը:











































