Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Կլաուդիո Պիզարոն ու պաշտպան Խավի Մարտինեսը չեն մասնակցի Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրի՝ «Բավարիա» – «Վոլֆսբուրգ» խաղին: Այս մասին տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական թվիթերը:
Մարտինեսը ոտքի վնասվածք ունի, իսկ Պիզարոն անգինա է:
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք նրանք կարո՞ղ են մասնակցել «Արսենալ»-ի դեմ պատասխան խաղին:









































