Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Ադրբեջանին զենքի վաճառքը բիզնես-գործարք չէ, դա Մոսկվայի քաղաքական որոշումն է․ ռուսաստանցի փորձագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ռազմավարական կոնյուկտուրաների» կենտրոնի փորձագետների խորհրդի անդամ, սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի ռազմավարական պլանավորման ծառայության ղեկավար, ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Սոբյանինը:

Պարոն Սոբյանին, Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան Թբիլիսիում ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր են ստորագրել: Թեպետ Վրաստանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ այդ գործակցությունը որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ, բայց այդ երկրներից երկուսի հետ Հայաստանը թշնամական հարաբերություններ ունի, և հնարավոր է՝ Հայաստանի դեմ կոնկրետ քայլեր լինեն: Հետաքրքիր է, Մոսկվան ընդհանրապես ինչպե՞ս է վերաբերվում այդ համաձայնագրին:

Ես հասկանում եմ Հայաստանի դիրքորոշումն այս առումով: Հայաստանը Կովկասում մեր միակ դաշնակիցն է, ընդ որում՝ պետք է գնահատել հայկական էլիտայի ջանքերն առ այն, որ Հայաստանը ռիսկի չդիմեց ու իր սեփական որոշումով դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ: Իսկ ես հիշեցնեմ, որ Հայաստանում իրավիճակը մոտավորապես նման էր Ուկրաինայում եղած իրավիճակին, և Հայաստանում կար պոտենցիալ այդպիսի լուրջ ապակայունացման համար: Հայաստանի քաղաքական էլիտան՝ նախագահի գլխավորությամբ, և ինչպես դատում եմ դրան հաջորդող իրադարձություններից, ժողովրդի կողմից աջակցություն ստանալով՝ այդպիսի որոշում կայացրեց: Այն, որ Հայաստանում այդպիսի հզոր ապակայունացում չեղավ, ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական էլիտան և հայ ժողովուրդը սեր ու համերաշխություն են տածում ռուս ժողովրդի նկատմամբ:

Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ Կովկասը, Միջին Ասիան ու Մերձավոր Արևելքը «դժբախտության» էպիկենտրոնում են այսօր, և Ռուսաստանի դիրքորոշումը հնարավոր է այս ամենի մեջ տեսնել շատ հստակ՝ հենց Պուտինի, Լավրովի շուրթերից, այն է՝ ամրապնդել գործող համակարգը՝ անկախ նրանից, թե այդ երկրները Ռուսաստանի հետ դաշնակից են, թե ոչ: Օրինակ՝ Ադրբեջանը ո՛չ Եվրասիական տնտեսական միության, ո՛չ էլ ՀԱՊԿ-ի անդամ է, բայց Ռուսաստանն ամրացնում է Ադրբեջանի բանակը, զենք մատակարարում, և որքան էլ պարադոքսալ հնչի՝ դա վերացնում է Ղարաբաղի պատերազմի վերսկսման վտանգը: Դա ամրապնդում է գործող համակարգը, և ռուսական զենքը Ադրբեջանում պետք չէ դիտարկել Հայաստանի դեմ ուղղված որևէ քայլով:

Հաջորդը՝ Վրաստանը 2008 թվականին ագրեսիա սկսեց Ռուսաստանի դեմ, որից հետո ընդմիշտ կորցրեց Աբխազիան ու Օսեթիան: Մենք նոր պատերազմ չենք թույլատրի: Շատ ափսոս, որ Սաակաշվիլիի իշխանությունից հետո եկած նոր իշխանությունը չփոխեց Վրաստանում հակառուսական և պրոամերիկյան քաղաքականությունը: Այդ պատճառով Վրաստանն ու Ադրբեջանը ոչ մի դեպքում չպետք է միասին դիտարկել: Մեծ հավանականություն կար, որ 2014 թվականի օգոստոսին կարող էր սկսվել հայ-ադրբեջանական պատերազմը: Համենայնդեպս վտանգն ավարտվեց. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները եկան Սոչի, հանդիպեցին Վլադիմիր Պուտինի հետ, և ամեն բան ավարտվեց: Պատերազմ չի լինի, չեմ կարծում, թե ձեր նշած համագործակցությունն էլ Հայաստանի դեմ կոնկրետ քայլեր անի։

Հիմա նորից իրավիճակը պարբերաբար սրվում է հայ-ադրբեջանական սահմանին,   կարծում եք՝ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականություն չկա՞:

Իհարկե չի լինի պատերազմ: Հենց այդ հանդիպումից հետո մեծ քանակությամբ զենք ուղարկվեց Ադրբեջան: Ռուսաստանը կտրուկ տարբերակում է դաշնակիցներին, մենք դաշնակիցների նկատմամբ բոլորովին այլ դիրքորոշում ունենք՝ ավելի խոր համագործակցություն ունենք: Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան, բայց Ռուսաստանն ամրապնդում է նաև Ադրբեջանը: Վրաստանում ավելի բարդ է: Վրաստանում կուրսը ոչ մի կերպ չի փոխվել օլիգարխ Իվանիշվիլիով: Կապ չունի՝ հիմա ինչ են հայտարարում, Ուկրաինան ևս հայտարարում էր, որ Եվրաասոցիացիան ուղղված չէ դեպի Եվրամիություն, բայց կներեք, այդ ինչպե՞ս ուղղված չէ:

Պետք է ասել, որ Հայաստանը երկու շատ վտանգավոր փուլ շատ գրագետ ու ճիշտ անցավ. առաջինը 2014 թվականի օգոստոսյան իրադարձություններն էին, երկրորդը՝ երբ զինծառայող Պերմյակովն այդ սարսափելի հանցագործությունն իրականացրեց: Բայց երկու դեպքում էլ հայկական քաղաքական էլիտան քաղաքական գրագիտության բարձր մակարդակ ցույց տվեց, բացի այդ՝ քաղաքական պատասխանատվության բարձր մակարդակ:

Դուք գիտեք նաև, որ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ անդրադարձել և իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հետ կապված: Դուք էլ նշեցիք, որ Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ իրական դաշնակիցն է և մշտապես աջակցում է Ռուսաստանին միջազգային հարցերում: Հնարավո՞ր է՝ Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումն Ադրբեջանին:

Դուք ձեր հարցի ձևակերպմամբ պատասխանեցիք. ես կհաստատեմ այն ամենը, ինչ ասացիք: Ադրբեջանին զենքի մատակարարումը բիզնես-գործարք չէ, դա Ռուսաստանի քաղաքական որոշումն է երկրներում համակարգերի ամրապնդման համար: Այդ ձևով փրկվեց նաև Իրաքում ռեժիմը:

Հայաստանի հետ համագործակցությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում: Մենք Տաջիկստանին ու Ղրղըզստանին հսկայական օգնություն ենք ցուցաբերում՝ ավելի քան միլիարդ դոլար. դա տնտեսական օգնություն էլ չենք կարող անվանել, և նույնիսկ Ռուսաստանի մասշտաբներով հսկայական գումար է կազմում, ինչն ամրացնում է բանակը, տնտեսությունը և այլն… Հաշվի առնելով Հայաստանի մեծ դերը մեր ամբողջ միության անվտանգության համար՝ ես չեմ էլ կասկածում, որ Հայաստանի մասով էլ այսօրինակ օգնություն կլինի՝ զենքի, բանակի մարտունակության առումով:

Սկզբում խոսեցինք Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ռազմական համագործակցության մասին: Վրաստանի մասով մենք, իհարկե, անհանգստություն չունենք, բայց Ադրբեջանն ու Թուրքիան ցանկացած քայլ կարող են անել: Հաշվի առնելով հայ-ռուսական Ձեր նշած բարեկամական հարաբերությունները՝ տեսանելի քայլերի դեպքում Ռուսաստանը որևէ կերպ կմիջամտի՞ Հայաստանի շահերը պաշտպանելու համար:

Պետք չէ այդ հարցերն իրար կապել: Ավելի կարևոր են անվտանգության հարցերը: Ռուսաստանի համար Թուրքիայի հետ համագործակցությունը շատ պարզ պատճառներով առաջնահերթություն է:

 

Ինչքան էլ ցանկանան թուրք-վրաց-ադրբեջանական ռազմական համագործակցության մյուս մասնակիցները, Թուրքիան չի անի մի քայլ, որը կարող է վնասել Հայաստանի տնտեսական ու ռազմական հետաքրքրությունները՝ հասկանալով, որ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն է ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության մասով: Ոչ մի անգամ ոչ մի թուրք քաղաքական գործիչ իր երկրի հետաքրքրությունների համար միայն ռիսկի չի դիմի և այդպիսի վտանգավոր խաղեր չի խաղա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում