Ամեն տարի ապրիլի 13-ին նշվում է ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը, չնայած տոնի համար հիմք ծառայած պատմական իրադարձությունը տեղի է ունեցել մեկ օր շուտ. 1954-ի ապրիլի 12-ին Բիլ Հեյլին ձայնագրեց Rock Around The Clock սինգլը: Այն նշանակալի դարձավ երաժշտական նոր ուղղության համար, որը տարածվեց ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս՝ մարտահրավեր նետելով հասարակությանն ու ավանդույթներին։ Այս մասին գրում է Calend-ը:
Պաշտոնական երաժշտության հետ մեկտեղ ԱՄՆ-ում գոյություն ուներ նաև միանգամայն այլ՝ բարձր, ռիթմիկ և կյանքով լի ռիթմ-էնդ-բլյուզը: Մի օր երեկոյան Քլիվլենդի ռադիոկայանի դիջեյ Ալան Ֆրիդը համարձակվեց եթերում հնչեցնել ռիթմ-էնդ-բլյուզի ոճի ձայնագրություն: Իսկ «սպիտակամորթ» հանրությանը չցնցելու համար նրան տվեց այլ անվանում՝ ռոք-ն-ռոլ: Դրա շնոհիվ այն սևամորթների մշակույթից դարձավ նաև սպիտակամորթների մշակույթը:
Սպիտակամորթ կատարողների շրջանում ռոք-ն-ռոլի առաջին աստղ դարձավ կիթառահար Բիլ Հեյլին:
Նոր ուղղության հիմնադիրներից էր լեգենդար Էլվիս Փրեսլին:
1960-ականներին հայտնվեց ռոք-ն-ռոլի նոր ոճը՝ փոփ-ռոքը: Աշխարհը պատվեց Լիվերպուլյան քառյակի «բիթլոմանիայի» համաճարակով:
1964-ին այս ոճում փայլեց Rolling Stones-ը:
1990-ականներին ռոքի աստղն էր Կուրտ Կոբեյնը և նրա «Նիրվանա» խումբը: