Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Ապրեք Քարդաշյան քույրեր, դուք մեր սոսկալի վերքը այլ կողմից մատուցեցիք

«Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը:

Պարոն Հարությունյան, գրողը պետք է լինի ժամանակի ոգին, պետք է հետևի Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, անմասն չմնա առկա զարգացումներին: Այսօր պատկերն այդպիսին չէ: Ինչո՞ւ: Ունենք գրողների միություն՝ 600-700 անդամով, բայց չունենք այն գրականությունը, որը կառաջնորդեր հանրությանը:

Համամիտ եմ, չնայած ամբողջովին համամիտ չեմ, որովհետև կա գրականություն, որոշ դեմքեր կարողացել են ժամանակակից աշխարհի հետ վեճի մեջ մտնել: Եթե գրականությունը չարձագանքեց ու չդարձավ փոխվող քաղաքական իրադարձությունների, ապրումների էական մասը, մանավանդ Հայաստանում, որն այդքան հարուստ է իր անցյալով, իր ներկայով՝ քաղաքական իրադարձություններով, այդ դեպքում մենք միայն կնկատենք այս աշխարհի բորբոսագույնը՝ ինչպես Ֆլոբերը կասեր: Բուրժուաների և նորելուկ հայերի ամեն տեսակի խեղված, փողի վրա դողացող, բուրժուական հեղափոխությունների մի վիթխարի ցնծապար է գնում: Ո՞ւր է գրականությունը, պետք է այս բոլորը տա: Գրականության պարտքն է լինել ոչ թե ինքն իր մեջ միայն, ինչպես Սարտրը կասեր, ոչ, դո՛ւրս դեպի, դեպի ռեալությունը: Գիտակցությունն ու ռեալությունը նրանք զուգորդող գնում են առաջ: Ոչ ոք չի կարող ժխտել մարդու գիտակցության ֆենոմենը, բայց զուգահեռ պետք է լինի նաև դրսի աշխարհ, օբյեկտիվ աշխարհ: Հյուսեռլը՝ մեծ ֆենոմենոլոգիայի հիմնադիրն ասում էր՝ եթե դու քնած ես և երազում անտառ ես տեսնում, ապա դա չի նշանակում, թե դրսում անտառ գոյություն չունի, այլ միայն քո երազում է: Այդպես էլ հասարակությունը, որին մենք մեծ մասամբ արհամարհանքով ենք նայում՝ համարելով, որ այն մեր ներաշխարհական սահմաններից դուրս է, ուրեմն արժանի է արհամարհանքի, խորապես սխալ մոտեցում է, և սա հարվածում է մեր գրականությանը:

Ցեղասպանության նախօրեին ինչպե՞ս եք գնահատում Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի այցը Հայաստան, որը շատ մեծ աղմուկ է բարձրացրել: Կան դրական և բացասական կարծիքներ: Եվ Ցեղասպանության ճանաչման առումով ի՞նչ կարող է տալ այս այցը, երբ մենք տեսնում ենք, թե միջազգային մամուլի առաջին էջերում ինչպես է լուսաբանվում այս թեման:

Դրական եմ գնահատում: Ամեն մի հայտնի հայ, լինի նա աստղ շորի, ամուսնության, տարբեր վարքագծի, Քարդաշյաններ քույրերը չորսն են, հայրը հայտնի Քարդաշյանն է՝ փաստաբան․ նա վարել է հայտնի ամերիկացի ֆուտբոլիստի դատը, որը սպանել էր կնոջն ու նրա սիրեկանին: Երկար դատ գնաց: Մի հայ էր և մի հրեա: Այդ հայ իրավաբանը ազատեց Ջոնսոնին: Հայրը չկա:

Շատ դրական եմ գնահատում, որովհետև Թուրքիան էլ էր անհանգստացել, ամեն կերպ գրում են: Երեկ էլ Եվրանյուզը ցույց տվեց մի ամսագիր, որի վրա գրված էր «Kardashyan a sex bomb», ուզում են իջեցնել, նսեմացնել, բայց հայտնի անուն է, 40 մլն հեռուստադիտող ունի, ինչո՞ւ չօգտվենք: Այնքան հիմար լինենք, որ չօգտվե՞նք:

Ակցիա է կազմակերպվել, թե ինչու Հովիկ Աբրահամյանը պետք է ընդուներ Քիմ Քարդաշյանին:

Վայ, վայ, վայ: Դա մեր ժողովրդի «պլեջային», ռանչպարային շերտերն են: Ռանչպար ընկեր, գնա հողդ վարի, սերմդ գցիր, դա էլ մեծ գործ է, դրանով սնվում ենք, բայց մի խառնվիր քաղաքականությանը, որ չգիտես:

Սա քաղաքակա՞ն այց է:

Սա քաղաքական այց է: Ապրեք, Քարդաշյան քույրեր, որ եկել եք, ճանապարհ կտրել, Ցեղասպանության հուշարձանին դրել ծաղիկներ: Ի՞նչ է նշանակում լինել մշակութային աստղ, շորի, հագուստի, այս մի ծալքի, գլխարկի: Դա մեծ բան է, որովհետև մարդկությունը ներկայանում է հանրությանը շորով: Այդ շորի մասնագետը եթե մեծանում է, դառնում է անուն, կեցցե այդ անունը և այն էլ հայ աղջիկ, սիրունիկ դիմագծերով, ինչպիսին ձերն է, և դառնում հայ հասարակությանը փոթորկող մի կենտրոն: Ռանչպար ընկեր, քո ի՞նչ գործն է, որ ուզում ես ակցիա անել, ինչի՞ համար: Այդ աղջիկն ի՞նչ հանցանք է գործել, օվկիանոսը կտրել եկել է:

Դե, ասում են՝ հայ կնոջ կերպար չէ: Հայ կնոջ կերպարը ո՞րն է:

Դա քաղքենիական, ֆեոդալական սիստեմից դեռ մնացած մնացուկներ են, դա կնոջ հանդեպ դարերով եկած վերևից նայելու՝ սա Բ է, իսկ սա բարոյական է, ոնց որ կշեռքի վրա դրել են ու որոշել՝ սա բարոյականն է, իսկ սա բարոյականը չէ: Այ քեզ բան, այ ռանչպար ընկեր, գնա հող ցանի, ակցիա մի արա, որովհետև խելքդ բան չի կտրում: Ապրեք, Քարդաշյաններ, որ այդքան հեզաճկուն եք, այդքան նրբագեղ և ճաշակավոր: Ստեղծեցիք մի ամբողջ ինդուստրիա այս մրցակցության պայմաններում՝ շորի, հագուստի: Անգամ մի հասարակ պայուսակը, 60-70 ֆիրմա իրար «բողազ» են ճղում, որպեսզի իրենք շուկայում լինեն: Ուրեմն, դուք ունեք ճաշակ, դուք ունեք հայի ինտելեկտ, որ կարողացել եք ձեր հմայքով, ձեր ակցիաներով բերել հասցնել մի կետի, որ աշխարհում հիմա թնդում է Ցեղասպանությունը դրան զուգահեռ: Մեր սոսկալի վերքը դուք զարմանալիորեն ուրիշ կողմով եք բերում և մատուցում:

Այսինքն, այդ կանայք շատ ավելին են կարողանում անել այսօրվա դիվանագիտության մեջ, քան հենց մեր դիվանագիտությունը:

Այո, կանայք խփում են, իրենց տաբու համարվող հարվածներն են տալիս քաղաքական քաղքենիներին, ամեն տեսակի Մեսչյաններին, որոնք փորձում են կանանց հեռացնել քաղաքական կյանքից` ասելով, որ նրանց տեղը,- Էրդողանի խոսքն է, մեկ ամիս առաջ ասաց, այդ քյաբաբ սարքողի դեմքով նախագահը,- որ կնոջ տեղը, նայեք իմ կնոջը, կարծես մուկ լինի՝ գլխին չալմա կապած, կնոջ տեղը ընտանիքն է՝ հղիանա, երեխա բերի, հղիանա, երեխա բերի և ճաշ սարքի: Ավելի ապուշ, անմարդկային բան չկա: Կանայք այն ուժն են և ոգևորող ուժը, որ պահում է տղամարդկանց իրական, առանց տղամարդ կին չկա, առանց կին տղամարդ չկա: Դրանք երկուսն էլ համահզոր, համահունչ ուժեր են, որոնց ընտանիք ստեղծելու և ստացվելու դեպքում ստացվում է և հասարակությունը, որովհետև խելագար ուժի բարոյականության հիմքն է դրվում: Երեխային, հրաշք հայ մանուկին ո՞վ պետք է դաստիարակի՝ մայրն ու հայրը:

Այս բացասական աղմուկն ավելի շատ արհեստածին էր: Նույնիսկ շոու-բիզնեսի աստղերն են քննադատում նրանց այցը:

Քարդաշյան Քիմը, ես չգիտեմ՝ Դուք գիտեք, թե ոչ, բայց նկարվեց Playboy-ում, բայց ի՞նչ անենք: Playboy-ում է նկարվել Բրիջիդ Բարդոն՝ դարձավ պոռնի՞կ: Դա ընդունված է: Իմիջիայլոց, նման ամսագրերը սկզբնական շրջանում ազատագրող ուժեր էին, դրանք ցույց տվեցին, որ կինը մարդ է, մարմին ունի և ոչ թե միֆական տոպրակ է, որի համար պետք է մարդ սպանես, որ տիրես: Դրանք մեղմացրին հասարակության վերաբերմունքը կնոջ հանդեպ, հիացմունք առաջացրին: Քիմ Քարդաշյանը նկարվել է, 2 մլն դոլար ստացել, որը դրել է գործի մեջ: Անմեղ նկարներ են, ինչ-որ բաց նկարներ չեն: Ինքը մի քիչ գիրուկ էր այդ ժամանակ, բայց լուսանկարիչն այնպես է նկարել, որպեսզի քողարկվի շատ բան՝ կարճոտությունը, մի քիչ գիրուկությունը, մի քիչ ոտքերի հաստությունը, բայց աչքերի մոգական ուժը, գլուխը: Տեսեք, ես այդ բաներն էլ գիտեմ, գրողը պետք է շատ բան իմանա, պետք է շատ բան կարդա, պետք է ճանապարհորդի նաև, չմնա իր տատմոր ռանչպարի անկյունում։ Հիմա էլ ուզում են ակցիա անել: Բան ու գործ չունե՞ք, ակցիա եք անում մարդկանց դեմ, որոնք մեր հայ կնոջ գեղեցկությունը, հմայքը, միևնույն ժամանակ իրենց նախնիների կոտորված լինելու փաստը տարածում են աշխարհով մեկ: Կեցցեք, Քարդաշյաններ, իսկ դուք ակցիա չանեք, հաա…

 

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում