Այսօր երեկոյան Բելառուսի մայրաքաղաքի «Օկտյաբրսկայա» մետրոպոլիտենի կայարանում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Բելառուսական BELTA գործակալությունն այս պահին հաղորդում է 7 զոհվածի և 70-ից ավել վիրավորների մասին:
Վիրավորներից 40-ը արդեն հասցվել են մոտակա հիվանդանոցներ: Մյուսները գտնվում են մետրոյի կայարանի մերձակա տարածքում: Շատերի մոտ շոկային վիճակ է: Զոհերի և վիրավորների վերոնշյալ թիվը հաստատել է նաև բելառուսական հեռուստատեսությունը: Interfax-ի փոխանցմամբ, զոհերի թիվը 5-ն է:
Քիչ ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատարստվում է անցկացնել արտակարգ խորհրդակցություն երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այս մասին Interfax-ին հայտնել է նախագահի մամուլիք քարտուղար Պավել Լյոգկին:











































