«Ֆորմուլա-1»-ի աշխարհի գործող չեմպիոն, «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթնը հաղթել է Չինաստանի Գրան պրիում: Երկրորդ տեղը զբաղեցրել է նրա թիմակից Նիկո Ռոսբերգը:
Առաջին եռյակը եզրափակել է գերմանացի Սեբաստիան Ֆետելը, ով հանդես է գալիս «Ֆերարի»-ի կազմում:
Չինաստանի Գրան պրի, Շանհայ. լավագույն հնգյակ՝
1. Հեմիլթոն, «Մերսեդես» – 1:39.42.008
2. Ռոսբերգ, «Մերսեդես» – զիջեց 0.714 վրկ
3. Ֆետել, «Ֆերարի» – 2.009
4. Ռայկոնեն, «Ֆերարի» – 3.008
5. Մասսա, «Ուիլյամս» – 8.005