Ռուսաստանում «Լևադա-կենտրոնի» անցկացրած հարցման արդյուքնում պարզվել է, որ ռուսաստանցիների 52%-ը կարոտով է հիշում Խորհրդային Միությունը և ափսոսում դրա փլուզման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Այն հարցին, թե «ափսոսու՞մ եք արդյոք ԽՍՀՄ փլուզման կապակցությամբ», դրական է պատասխանել հարցվածների 52%-ը, ևս 29%-ը կարծիք է հայտնել, որ հնարավոր չէր դրանից խուսափել: Ընդ որում նախորդ տարիների արդյունքերը առանձնապես չեն տարբերվում այս տարվա հարցման արդյունքներից, ինչը նշանակում է, որ կարոտախտը ԽՍՀՄ նկատմամբ չի թուլանում: