Եվրահանձնաժողովը պահանջել է ԵՄ բոլոր 27 երկրներում անցկացնել տավարի մսի սառեցրած կիսաբաֆրիկատների ԴՆԹ թեստեր: Այս մասին այսօր հայտարարել է առողջապահության հարցերով եվրահանձնակատար Տոնիո Բորչը Բրյուսելում արտահերթ հանդիպումից հետո, որտեղ քննարկվել է Եվրոպայի մի շարք երկրներում սննդամթերքներում տավարի միսը ձիու մսով փոխարինելու հարցը:
«Խնդրի իրական մասշտաբները հստակեցնելու համար մենք հարցում ենք ուղարկել ԵՄ բոլոր երկրների իշխանություններին՝ համապատասխան մթերքներում անցկացնելու ԴՆԹ-թեստեր»,- հայտարարել է նա:
Ներկայում կեղծված սննդամթերք է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայույմ, Իռլանդիայում, Ֆրանսիայում Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Շվեդիայում, Դանիայում և Կիպրոսում:
Խոսքը սառեցրած լազանյայի ու համբուրգերների կոտլետների մսի մասին է:
Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, Եվրոպայում «մսային սկանդալին» միացել է Եվրոպոլը:
«Եվրոպոլը կզբաղվի եվրոպական երկրներում քրեական հետաքննությունների կոորդինացման աշխատանքով»,- հայտարարել է Տոնիո Բորչը:
Նրա նպատակն է որոշել՝ ով է մսի մատակարարը, որը տավարի մսի փոխարեն վաճառել է ձիու միս:








































