Լուրեր
Բոլոր ճանապարհները տանում են դեպի Քարդաշյան
  • 22:35
  • 2015-04-10
  • Դիտումներ՝ *

Ամերիկահայ հեռուստաաստղ, աշխարհահռչակ մոդել Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցը բառի բուն իմաստով փոթորկել է հայ հանրությանը:

Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ Քիմի այցը Հայաստան հանրության մի մասը համարում է բավականին հաջող PR քայլ, որը կարող է մեծապես նպաստել Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և Ցեղասպանության հարցի հանրահռչակմանը:

Մինչդեռ Քիմի սկանդալային համբավը քննադատողները կարծում են, որ Ցեղասպանությունը Քիմ Քարդաշյանի անվան հետ կապելը պարզապես անթույլատրելի է, և Ցեղասպանություն-Քարդաշյան ասոցացումը խիստ բացասական հետևանքներ կարող է ունենալ:

Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցի առիթով բորբոքված կրքերի շուրջ ԱՆՏԻՆՈՄԻԱՅԻ տաղավարում բանավիճում են դերասան Սերգեյ Դանիելյանը և «Հայաստանի սոցիալիստական շարժում» ՀԿ նախագահ Ռոբերտ Ահարոնյանը:

  • Դիտումներ՝ *