Saturday, 20 07 2024
19:45
Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է
Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին
Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները
Թուրքիան կարող է իր զինված ուժերը տեղակայել Սոմալիում 2 տարի ժամկետով
18:45
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել
18:30
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
COP 29-ի ադրբեջանական նախաձեռնությունը հարցականի տակ է
Գեղամա լեռների գոհարը
ԱՄՆ-ի ակտիվացումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը
Փաշինյանը կոնտր-քայլ է անում. հանրաքվեի հետաձգումը արտաքին ուղերձ ունի
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանի դեսպանը Տրամպի նախագահական «շնորհանդեսին»
Կոտայքի մարզում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել
16:00
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
15:45
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր
Բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նա զինված է եղել
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի
15:00
Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
14:15
Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը
Նոր ԱԷԿ-ի առաջարկներ ունենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից. ՉԺՀ-ի և Հվ. Կորեայի հետ քննարկումը սաղմնային փուլում է
13:50
Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից
Իրանը «Հյուսիս-Հարավ»-ը դիտում է ԵՄ-ին կապվելու ուղի. Երևանը պետք է խորացնի իր հանդեպ վստահությունը
13:30
Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել
Ի Վիճակի ենք շատ ավելի ճկուն խաղացող լինել այս բարդ իրավիճակում. անլրջությունը թույլ չի տալիս

ՌԴ օրենքով Պուտինը չի կարող ապրիլի 24-ին Անկարա գնալ, նա պետք է Երևանում լինի

ԱԳՆ-ում այդպես էլ չեն կարողանում ասել, թե ապրիլի 24-ին որ երկրի նախագահն է գալու Երևան, արտասահմանյան որ երկիրը ինչ մակարդակով է ներկայացված լինելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Նույնիսկ հայտնի չէ, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ օրը լինելու է Հայաստանում՝ Ցեղասպանության հուշահամալիրում, թե կանգնելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողքին Գալիպոլիում: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օտարերկրացի պաշտոնյաների ցանկը չի հրապարակվում, քանի որ որոշ բաներ մինչև այժմ դեռ հստակ չեն:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը համոզված է, որ ՌԴ նախագահը չի կարող ապրիլի 24-ին լինել Թուրքիայում: «1995 թ. Հայոց ցեղասպանության 80-ամյա տարելիցին ընդառաջ Ռուսաստանի Պետդուման, նաև իմ կողմից կատարված հսկայածավալ աշխատանքի շնորհիվ, ընդունեց հռչակագիր, որով Ռուսաստանը դատապարտում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, միաժամանակ ապրիլի 24-ը ճանաչում որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Սա նշանակում է, որ Ռուսաստանի նախագահն այդ օրը չի կարող լինել Գալիպոլիում, որը կազմակերպվել է առաջին հերթին Հայոց ցեղասպանությունը ժխտելու, աշխարհի ուշադրությունը Ցեղասպանության տարելիցի միջոցառումներից շեղելու համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող չհարգել իր ղեկավարած երկրի օրենսդիր մարմնի կողմից ընդունված հռչակագիրը և այդ օրը մեկնել Թուրքիա»:

Արդյոք դա հիմք է՝ ասելու, որ Պուտինն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: «Սա արդեն արարողակարգի հետ կապված հարց է, թե որ օրը կգա կամ որ օրը կգնա: Ես նորից եմ ասում, Ռուսաստանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, դա անբեկանելի է: Իսկ թե երբ ՌԴ նախագահը կգա, երբ կգնա, դա արդեն իր որոշելիք հարցն է, չնայած պետք է հասկանալ, որ այս տարի Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, և ցանկալի կլիներ, որ նա հենց այս օրը լիներ Երևանում»:

Հմայակ Հովհաննիսյանն ուշադրություն է դարձնում ավելի կարևոր հանգամանքի վրա ևս: Նա ասում է, որ Ցեղասպանության 80-ամյա տարելիցին Ցեղասպանությունը դատապարտելու մասին հռչակագիր ընդունեց Ռուսաստանը, 90-ամյա տարելիցին՝ Ֆրանսիան, և պետք է այսօր անել հնարավորը, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ այն ճանաչվի և դատապարտվի գոնե ևս մեկ ազդեցիկ երկրի կողմից: «Խոսքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրի մասին է. նրանցից երկուսն արդեն դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Մեծ Բրիտանիան դժվար թե գնա նման քայլի Թուրքիայի հետ ունեցած ջերմ հարաբերությունների պատճառով: Երբ վերջերս նախագահ Սարգսյանը Չինաստանում էր, ես մեծ ակնկալիք ունեի, որ Չինաստանը կմիանա Ցեղասպանությունը դատապարտող երկրներին, ինչը դեռևս տեղի չի ունեցել: Մնում է Միացյալ Նահանգները, որը կարծես թե մոտ է դրան, սակայն ամեն տարի մենք հուսախաբ ենք լինում»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը:

Ռուսաստանը հիմա մեծ տնտեսական հետաքրքրություն ունի Թուրքիայի նկատմամբ, քանի որ ցանկանում է այդ երկրի տարաքով նոր գազմաուղ կառուցել: Ավելին Թուրքիան ռուսական գազի խոշորագույն սպառողներից մեկն է.Թուրքիայի սպառած ռուսական գազի ծավալը 15 անգամ ավելի շատ է Հայաստանի ցուցանիշից: Իսկ երկրների արտաքին քաղաքականությունը առաջին հերթին ուղղված է սպասարելու այդ երկրների տնտեսական շահերը: Եվ անկախ նրանից ՌԴ պետդուման ինչ հռչակագիր է ընդունել, չի բացառվում, որ ՌԴ նախագահը այդ օրը լինի այնտեղ որտեղիր երկրի տնտեսական շահերն են, իսկ Հայաստանը որպես աղքատ ազգական, այդ դեպքում կարձանագրի, որ մեր արդար դատը մատաղ եղավ ուժեղների զոհասեղանին:

Hmayak-Hovhannisyan

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում