Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, «Միրգ» ապրանքախմբում 2011թ. մարտին, 2010թ. մարտի համեմատ, արձանագրվել է 41.0% գնաճ, իսկ
2011թ. փետրվարի համեմատ` 2.2% գնանկում:
2011թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է խնձորի 6.2%, խաղողի 1.1%, նարնջի 0.7% գնանկում և կիտրոնի 0.2%, տանձի 1.4%, մանդարինի 4.9%, արքայանարնջի 5.2%, ադամաթզի 8.6% գնաճ:
Գյումրի, Երևան և Արտաշատ քաղաքներում 2011թ. մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է
5.1-0.6% գնանկում, դիտարկվող մյուս 7 քաղաքներում` 1.9-10.7% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ: