«Պեսկարա»-ի պորտուգալացի երիտասարդ ֆուտբոլիստ Բրունու Ֆերնանդեշը հայտնվել է իտալական բազմաթիվ ակումբների հետաքրքրության շրջանակում:
Ֆերնանդեշի ծառայություններով են հետաքրքրված «Միլան»-ը և «Պարմա»-ն: Այսօր նրանց միացել է նաև Թուրինի «Յուվենթուս»-ը:
Թուրինցիները պատրաստվում են իդեալական ֆինանսական պայմաններ առաջարկել «Պեսկարա»-ին: Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը, ում ծառայություններով են հետաքրքրված Ա Սերիայի մի քանի խոշորագույն ակումբներ, ծնվել է 1994 թվականին:










































