Արգենտինայի դատարանը վճռել է, որ տեղի կաթոլիկ թեմը մեղավոր է երկրում 1976-1983 թթ. ռազմական վարչակարգի կատարած հանցագործություններին մասնակցելու համար:
Փորձագետների կարծիքով՝ սենսացիոն դատավճիռը հաստատում է այն թողտվությունը, որ ցուցաբերվել է իրենց տեսակետը բացեիբաց արտահայտող առաջադեմ հոգևորականների կտտանքների և սպանությունների հարցում:
Դատավորների խոսքով՝ մինչ օրս եկեղեցին պատրաստ չէ ռազմական վարչակարգի ժամանակների հանցագործությունների ներքին հետաքննություն անցկացնել:
Ավելի վաղ 3 նախկին զինվորականներ դատապարտվել էին ցմահ ազատազրկման՝ 1976-ին սոցիալիստներին համակրող երկու հոգևորականի սպանելու համար:










































