Saturday, 20 07 2024
18:45
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել
18:30
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
COP 29-ի ադրբեջանական նախաձեռնությունը հարցականի տակ է
Գեղամա լեռների գոհարը
ԱՄՆ-ի ակտիվացումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը
Փաշինյանը կոնտր-քայլ է անում. հանրաքվեի հետաձգումը արտաքին ուղերձ ունի
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանի դեսպանը Տրամպի նախագահական «շնորհանդեսին»
Կոտայքի մարզում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել
16:00
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
15:45
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր
Բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նա զինված է եղել
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի
15:00
Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
14:15
Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը
Նոր ԱԷԿ-ի առաջարկներ ունենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից. ՉԺՀ-ի և Հվ. Կորեայի հետ քննարկումը սաղմնային փուլում է
13:50
Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից
Իրանը «Հյուսիս-Հարավ»-ը դիտում է ԵՄ-ին կապվելու ուղի. Երևանը պետք է խորացնի իր հանդեպ վստահությունը
13:30
Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել
Ի Վիճակի ենք շատ ավելի ճկուն խաղացող լինել այս բարդ իրավիճակում. անլրջությունը թույլ չի տալիս
13:09
Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին
Փաշինյանին առաջարկել են փրկե՞լ Ալիեւի COP 29-ը
12:45
ԱՄՆ-ը չի կարող ավելացնել Patriot հրթիռների արտադրությունը Ճապոնիայում
Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին

Պուտինը ապրիլի 24-ին կլինի՞ Հայաստանում, թե՞ ոչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս անցած մայիսին Սերժ Սարգսյանը բազմաթիվ պետությունների ղեկավարների  հրավիրել էր Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ու թեև ապրիլի 24-ին հաշված օրեր են մնացել, սակայն մինչ այժմ իրենց մասնակցությունը հաստատել են երեք-չորս պետությունների առաջին դեմքեր, որոնցից առավել նշանակալին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է: Մյուս կարևոր մասնակցությունը ՌԴ նախագահի՝ Վլադիմիր Պուտինինն է, որի այցի վերաբերյալ, սակայն, անընդհատ հակասական տեղեկություններ են հրապարակվում:

Երեկ էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դ. Պեսկովը հայտարարել է, թե Վ. Պուտինի այցը ՀՀ ներկայումս դեռևս քննարկվում է: Ընդ որում, նա նաև ընդգծել է, որ նույն օրը Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին Ռուսաստանը կներկայացվի բարձր մակարդակով: Նկատենք, սակայն, որ ՀՀ ԱԳ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ երեկ ասել է, թե Վ. Պուտինի` Հայաստան այցելության նախապատրաստական աշխատանքների հարցը եղել է ՀՀ և ՌԴ արտգործնախարարների` նախօրեին կայացած հանդիպման առանցքային թեմաներից մեկը` այդպիսով ընդգծելով, որ այդ հարցը որոշված է, և Պեսկովի հայտարարությունն ընդամենը դիվանագիտական քայլ է:

Կգա արդյոք Պուտինը, կամ  մյուս գերտերությունների ղեկավարները, պարզ կդառնա արդեն մի քանի օրից, սակայն ամբողջ հարցն այն է, որ այդ այցերը, բացի կարճաժամկետ քաղաքական էֆեկտից, դժվար թե այլ` առարկայական արդյունք ունենան: Իհարկե, որքան մեծ լինի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Սերժ Սարգսյանի կողքին կանգնած պետությունների ղեկավարների թիվը, այդքան ՀՀ կշիռն ու հեղինակությունը դրանից կշահի, ինչը, սակայն, ամենևին էլ չի նշանակում, որ դա անմիջականորեն հանգեցնելու է Ցեղասպանության ճանաչման և առավել ևս` հայկական պահանջատիրության  գործընթացի առաջխաղացմանը:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում