Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Երեք պատճառ ու էական ներկա

Այսօր փաստացի առաջին անգամ «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, որ բանակցում է քաղաքական նոր ալյանս ստեղծելու մասին, որը հակակշիռ կլինի Հայ ազգային կոնգրեսի և իշխանության ալյանսին:

Այդ մասին հայտարարել է կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա, իհարկե, չի հրապարակել անուններ, բայց կարծես թե պարզ է, թե ում հետ կարող է նոր ալյանսի շուրջ բանակցել «Ժառանգությունը»: Դե իհարկե, դա առաջին հերթին Դաշնակցությունն է, որի նախկին անդամ է Ռուբեն Հակոբյանը (եթե դաշնակցականի նախկինը լինում է):

Մյուսը, բնականաբար կարող է լինել Տիգրան Կարապետյանը, ով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից հետո հայտարարեց, թե վերանայում է նրա մասին իր նախկին դիրքորոշումը (իսկ նախկինն այն էր, որ «Ժառանգությունն» իշխանական պրոյեկտ է, որը իշխանության թույլտվությամբ է անցել խորհրդարան: Ընդ որում` Տիգրան Կարապետյանն ապրիլի 10-ին հրավիրած իր հանրահավաքը բնակլիմայական պայմանների պատճառով հետաձգեց մոտ մեկ ամսով` թերևս սպասելով, թե ինչով կավարտվի բանակցությունը «Ժառանգության» հետ:

Միգուցե Տիգրան Կարապետյանին հիասթափեցրել էր իր վերջին հանրահավաքների նվազ մարդաշատ լինելը, ու նա թերևս մտածում է, որ եթե մի այդպիսի հանրահավաք էլ լինի, նրա հետ այլևս չեն բանակցի նոր ալյանսի համար` համարելով, որ ինքը ոչինչ չի կարող տալ այդ ալյանսին: Այսինքն` իր «ակցիաների» արժեքը «Ժառանգության» և Դաշնակցության մոտ չգցելու համար Տիգրան Կարապետյանը, թերևս, որոշեց առժամանակ հանրահավաք չանել:

Բանակցության սուբյեկտ կարող է լինել նաև «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, ով, մեր տեղեկություններով, օրերս հանդիպել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, թեև ինքը Կարապետյանը մամուլում հերքել էր այդ տեղեկությունն ու ասել, որ հանդիպում չի եղել: Բայց, այդուհանդերձ, Արամ Կարապետյանն անկասկած կարող է լինել այդ նոր ալյանսի հավանական անդամության հավակնորդ, քանի որ նա նույնպես չէր բացառել, որ ՆԺԿ-ն ներգրավվի ինչ-որ ձևաչափի մեջ: Թեև այժմ հարկ է նկատել, որ նա փորձում է նաև լավ հարաբերություն պահել Կոնգրեսի հետ: Համենայնդեպս, Կարապետյանը մասնակցում է Կոնգրեսի հանրահավաքներին: Չի բացառվում, որ Արամ Կարապետյանն իր համար փորձում է երկու հնարավորություններն էլ հնարավորինս երկար պահել` կա՛մ Կոնգրեսի հետ միասնական ձևաչափ, կա՛մ այլ ձևաչափ այլ ուժերի հետ:

Թե էլ ովքեր կարող են լինել «Ժառանգության» բանակցային գործընկերները` դժվար է ասել: Օրինակ` այդպիսին կարող է լինել նաև Սամվել Բաբայանը, ով ներկայումս ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում, բայց չի էլ հայտարարել, որ այլևս չի զբաղվելու: «Ժառանգության» գործընկեր կարող են լինել նաև նոր և հին ռամկավարները, այսինքն` ՀՌԱԿ-ն ու Արմենական-ռամկավարները: Թե ի՞նչ կստացվի այդ ամենից, ո՞ւմ հետ «Ժառանգությունը» կպայմանավորվի, ո՞ւմ հետ կգերադասի չշարունակել ճանապարհը` ցույց կտա ժամանակը:

Բայց պարզ է, որ փետրվարի վերջից ներքաղաքական դաշտում սկսվել են գործընթացներ, որոնք բնական և տրամաբանական են դարձնում նոր քաղաքական ֆորմատի ձևավորման ձգտումները: Դրա համար կա, թերևս, երեք հիմնական պատճառ: Մեկը կարող է լինել այն, որ փետրվարի վերջին սկիզբ առած գործընթացները հստակ ցույց են տալիս մի քանի ուժերի`«Ժառանգություն», Դաշնակցություն, Տիգրան Կարապետյան, և այլն, որ կա խորհրդարանից դուրս մնալու ռեալ վտանգ: Իշխանության կոալիցիոն նոր հուշագիրը, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանի հանրահավաքային հարաճուն ակտիվությունը այդ ուժերին, թերևս, ստիպել են մտածել, որ, ի վերջո, ներքաղաքական հանգուցալուծումը տեղի է ունենալու Կոնգրես-իշխանություն դաշտում, ինչն իրենց դնում է լուսանցքում: Դա վտանգ է, որից խուսափելու հնարավորություն նրանք կարող են փնտրել միավորման և դաշինքով հանդես գալու մեջ` փորձելով որպես գործոն ազդել ներքաղաքական գործընթացների վրա:

Երկրորդ պատճառը կարող է լինել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա, ըստ երևույթին, չունենալով առաջիկա խորհրդարանի ընտրությանը առաջին դեմքով հանդես գալու հնարավորություն, ինչպես նաև կորցնելով իշխանական դաշտում իր դեմքը` ի դեմս ԲՀԿ-ի, որին Սերժ Սարգսյանը ստիպեց հպատակվել, հավանաբար ներքաղաքական գործընթացներից վերջնականապես դուրս չմղվելու համար փորձում է որոշակի գործընթացներ գեներացնել կոալիցիոն դաշտից դուրս գտնվող, բայց դեռևս իրեն հավատարիմ ուժերի միջոցով, ինչպիսին օրինակ` Դաշնակցությունն է: Չի բացառվում, որ հենց Քոչարյանն է փորձում Դաշնակցությանը մղել «Ժառանգության» հետ բանակցության:

Կասկած չկա, որ եթե նոր ալյանսի մասին խոսք է գնում, ապա դա պետք է ունենա «Ժառանգություն»-Դաշնակցություն առանցքը, այլապես մնացյալ ամեն ինչ ավելորդ է լինելու: Թերևս ամենևին պատահական չէ, որ «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանն է հայտարարում նոր ալյանսի շուրջ բանակցությունների մասին, ով Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսն էր և ՀՅԴ անդամ:

Քոչարյանը գուցե փորձում է օգտվել «Ժառանգություն»-Կոնգրես հակադրությունից ու «Ժառանգությանը» ներգրավել իր շահի սպասարկման տիրույթ: Ձևավորելով նոր բևեռ կամ ֆորմատ` Քոչարյանը կլուծի ներքաղաքական գործընթացներում և նոր խորհրդարանում ներկայացվածություն ունենալու խնդիրը, ինչը հնարավորություն կտա նրան մնալ այդ գործընթացներում Սերժ Սարգսյանի հաջորդ նախագահական ժամկետի ընթացքում, այդպիսով նախապատրաստելով դրանից հետո իր վերադարձը:

Երրորդ պատճառը, որ կարող է լինել նոր ալյանսի ստեղծման շարժառիթ, կարող է ընկած լինել իշխանության` Սերժ Սարգսյանի տիրույթում: Ակնհայտ է, որ իշխանությունը ներկայումս ինչ-որ փոխզիջումային գործընթացներ է սկսել ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի հետ: Ամեն ինչ դեռ շատ հարաբերական է, բայց հենց այդ հարաբերականության մեջ էլ կարող է լինել գաղտնիքը: Բանն այն է, որ իշխանությունը փորձում է ժամանակ շահել և զսպել Կոնգրեսին, մինչև գուցե կձևավորի Կոնգրեսին այլընտրանքային մի բևեռ` ի դեմս հենց «Ժառանգության», Դաշնակցության և մյուս ուժերի, որը հնարավորություն կտա իշխանությանը փոշիացնել ընդդիմադիր պոտենցիալը և թուլացնել Կոնգրեսի ալիքը, թուլացնելով նաև Կոնգրեսի ճնշումն իշխանության վրա: Դրանից հետո իշխանությունը կարող է արդեն փոխել ոճն ու Կոնգրեսի հետ խոսել ավանդական ոստիկանական լեզվով: Այսինքն` երրորդ պատճառի էությունն այն է, որ իշխանությունը Կոնգրեսին ներկայումս համարելով ուժեղ, իսկ իրեն` այդ ուժին դիմագրավելու համար թույլ, կփորձի ընդդիմության դաշտում նոր բևեռ ստեղծել, դրանով ջլատել դաշտի պոտենցիալը և խաղարկելով այդ վիճակը` անցկացնել հերթական ընտրությունը:

Թե այդ պատճառներից հատկապես ո՞րն է ընկած նոր ալյանսի մասին բանակցությունների հիմքում` թերևս առավել հստակ կլինի, երբ այն ձևավորվի և սկսի հրապարակային գործունեությունը: Տեսականորեն, իհարկե, կարող է լինել նաև չորրորդ պատճառ: Ասենք` նոր ալյանսի հավակնորդները կարող են համարել, որ Հայ ազգային կոնգրեսը լավագույնս չի սպասարկում հասարակության շահը, և դա կարող են անել իրենք: Ինչ խոսք, այդ մտայնությունը բացառել հնարավոր չէ, և գուցե դա էլ ժամանակի ցույց տալիք խնդիրն է: Իհարկե, ալյանսի հավակնորդ ուժերի զգալի մասը ունի իշխանության հետ գործարքների հարուստ փորձ, բայց տեսականորեն պետք չէ բացառել, որ ինչ-որ պահից գուցե փորձեն գործարքների գնալ հասարակության հետ: Ի վերջո, մոտ ու հեռու անցյալը Հայաստանի քաղաքական դաշտի գրեթե բոլոր ուժերի ամենախոցելի տեղն է, ու էականն այն է, թե ինչ են անում նրանք ներկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում