Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Խորհրդարանից դուրս «Ժառանգությունից» բան չի մնա

«Եթե իշխանությունները կատարեն Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրած պահանջները, ապա դա ցույց կտա, որ նրանք թույլ և արտաքին ճնշումներին ենթակա իշխանություն են: Իսկ եթե հակադիր դիրք գրավեն և ոչ մի պահանջ չընդունեն, կնշանակի, որ չեն արտահայտում ազգի կարծիքը, որովհետև այն, փաստորեն, պառակտված է երեք մասի` դիտորդների, իշխանամետների և ընդդիմադիր-բողոքավորների միջև»,- կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 8-ի հանրահավաքի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած երեք պայմաններին:

Ադիբեկյանի գնահատմամբ, իշխանությունները իրենց իրականացրած կադրային փոփոխությունները, տնտեսության զարգացումը խթանելը կներկայացնեն որպես իրենց պարտավորությունների կատարում: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրած պահանջներից առաջինը` քաղբանտարկյալների ազատ արձակումը, Մարիտի 1-ի դեպքերի բացահայտման պաշտոնական խոստումը կվերագրեն դատական համակարգին և կպատճառաբանեն, որ այն անկախ է, և ոչ ոք իրավունք չունի խառնվելու: Ազատության հրապարակի հարցն էլ կմատնանշեն, որ դա քաղաքապետարանի խնդիրն է, և նրա հետ պետք է լեզու գտնել, քանզի վերջինս ևս ինքնուրույն է որոշումներ ընդունում:

Ադիբեկյանի կարծիքով, ընդդիմության առաջադրած պահանջները, որոնց կատարման վերջնաժամկետը ապրիլի 28-ն է, նման է շանտաժի. «Ի՞նչ կարող են անել, լավագույն դեպքում էլի մի քանի հազար մարդ կգա, պիկետներ կանեն, վրաններ կխփեն` այն, ինչ որ մենք արդեն բազմիցս տեսել ենք: Դրա նպատակը ոչ թե իշխանություններին ստիպելն է, որպեսզի գործեն, այլ նախապատրաստվում են խորհրդարանական ընտրություններին: Այս ընտրաշրջանում դա բավականին արդարացված մարտավարություն է»:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության այն հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը համագործակցում է իշխանությունների հետ, Ադիբեկյանը ասաց. «Իշխանությունների հետ համագործակցելը Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկությունից չի կախված, այլ իշխանությունների, իսկ նրանց կողմից նման համաձայնության մասին մենք չենք լսել»:

Սոցիոլոգի գնահատմամբ, ՀԱԿ-ի ներկայիս գործելակերպը բոլոր ընդդիմադիր ուժերին խաղից դուրս է հանել, իսկ «Ժառանգության» հաջողությունն էլ խարսխված է Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշի վրա, և եթե նրանք չկարողացան պահպանել այդ վարկանիշը, ապա խորհրդարանից դուրս կհայտնվեն և կդառնան սովորական քաղաքական միավորում, որը միանգամից կտրոհվի, քանզի նրանց պահպանող առանցքն այն է, որ նրանք խորհրդարանի կազմում են. «Խորհրդարանից դուրս էնտեղ ոչ մի բան չի մնա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում