Փետրվարի 13-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում (Մուղնի գյուղի հատված) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պարզվել է, որ «ՄԱԶ» մակնիշի 274 ՏՍ 43 պեհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Սիմոնյան Անուշավան ծնվ.1951թ.) բախվել է կամրջի արգելապատնեշին և շրջվել, ինչից Ա. Սիմոնյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:










































