Փետրվարի 12-ին Ocean Plaza նոր առևտրի կենտրոնի ակվարիումից շնաձկանը տեղափոխել են կարանտինի, որից հետո նրան կփոխադրեն ուրիշ տեղ։ Այս մասին հայտնել է առևտրի կենտրոնի կայքը,- փոխանցում է Korrespondent.net-ը:
«Քանի որ Մեծ Ջոն անունով շնաձկանը տեղափոխման համար պատրաստելը և հենց տեղափոխությունը դժվար գործընթաց է, այն մանրակրկիտ նախապատրաստման կարիք ունի»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Շնաձկից բացի՝ կարանտինի են փոխադրել ակվարիումի այլ բնակիչների ևս: Ավելի ուշ նրանց բաց կթողնեն, և այս մասին կհայտնի Ocean Plaza-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք. հունվարի 15-ին սոցցանցերում լուր հայտնվեց, թե շնաձուկը հիվանդացել է: Ավելին՝ որոշ օգտատերեր հայտարարել էին, թե կենդանին սատկել է: Ավելի ուշ այս հաղորդագրությունը հերքվել էր:










































