Պեդրո Ռոդրիգեսը խոստովանել է, որ կցանկանար «Կամպ Նոու»-ում տեսնել «Ռեալ»-ի պաշտպան Ռամոսին:
«Կցանկանայի «Բարսելոնա»-ում տեսնել Սերխիո Ռամոսին: Նա ուժեղ, արագ և աշխատասեր ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից է»,- հայտարարել է Պեդրոն:
Հիշեցնենք, որ Ռամոսը «Ռեալ» է տեղափոխվել «Սևիլյա»-ից 2005 թվականին, և այդ ժամանակից ի վեր նա հանդիսանում է «արքայական ակումբ»-ի առաջատարներից:







































