Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Հովհաննես Մանուկյանը Վրաստանի արտգործնախարարության շենքում իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեին: Վերջինս շնորհավորել է Մանուկյանին և հետագա հաջողություններ մաղթել:
Ապա կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության առաջնահերթ ուղղությունները: