Կիսապաշտպան Յան Մ’Վիլան, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռենն»-ից «Ռուբին» է տեղափոխվել, կասկածվում է անչափահաս պոռնիկի հետ կապեր ունենալու մեջ:
Հետաքննության տվյալներով` Մ’Վիլան ծանոթացել է 16-ամյա աղջկա հետ գիշերային ակումբում, որից հետո նրանք մի քանի անգամ կասկածելի բնույթի լուսանկարներ և հաղորդագրություններ են փոխանակել:
Ֆուտբոլիստի հեռախոսահամարը պահպանվել է աղջկա բջջային հեռախոսում, որն առգրավել են ոստիկանները: Եթե հանցագործությունը հաստատվի, Մ’Վիլային քրեական պատիժ է սպասվում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել էր ֆուտբոլիստին` ազգային երիտասարդական հավաքականի` Նորվեգիայի ընտրանու դեմ խաղից առաջ գիշերային ակումբ այցելելու պատճառով:









































