Thursday, 25 04 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

Ղարաբաղի հարցում Մոսկվան ու Անկարան անհրաժեշտ չափով չեն վստահում միմյանց. ռուս քաղաքագետ

Ադրբեջանական SalamNews.org կայքի փոխանցմամբ, ռուս քաղաքագետ Ալեքսեյ Վլասովն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը.

«Զինադադարի կնքումից անցել է շուրջ 17 տարի: Ռուսաստանը ռազմական միջամտության հնարավորություն ունեցել է ղարաբաղյան հակամարտությունում, սակայն նա այդ հնարավորությունը բաց է թողել: Դա կարող էր տեղի ունենալ հակամարտության սկզբում: Հենց այդ ժամանակ Ռուսաստանը կարող էր և պետք է վճռական գործեր` միջհամայնքային բախումների շարունակության կանխման համար:

Եթե Ռուսաստանն այն ժամանակ փորձեր ղարաբաղյան հակամարտությունը լուծել այնպես, ինչպես որ այժմ Լիբիայի պարագայում է, ապա դա նրան չէր հաջողվի, քանի որ այդ գործընթացին կցանկանային մասնակցել նաև ոչ տարածաշրջանային խաղացողները:

Դրա համար էլ որևէ այլ ուղի չի մնացել, որով էլ այժմ առաջ է շարժվում նախագահ Մեդվեդևը` աջակցելով բանակցային գործընթացը: Դրա համար էլ ես չեմ կարծում, թե Ղարաբաղի հարցում Ռուսաստանի կոշտ միջոցների դիմելը հավանության կարժանանար ոչ տարածաշրջանային խաղացողների կողմից:

Այստեղ խաղի կանոններն այլ են: Այստեղ իրավիճակը դատավորների հարցում նույնպես այլ է, ինչը նշանակում է, որ ավելորդ է Ղարաբաղի հարցում հակալիբիականի նման կոալիցիայի ձևավորումը:

Ապագայում իրավիճակը չի ենթարկվի արմատական փոփոխությունների: Կողմերն աստիճանաբար կհանգեն ինչ-որ փոխզիջման, սակայն դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ դրան պատրաստ կլինեն թե´ Բաքուն, թե´ Երևանը:

Այժմ Ռուսաստանն իր վրա վերցրել է լուրջ հեղինակային ռիսկ, ինչը, սակայն, չի կարելի ասել այլ խաղացողների պարագայում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստան-Թուրքիա ձևաչափի ստեղծմանը, ապա պետք է նշել, որ ռուս-թուրքական հարաբերություններում Լեռնային Ղարաբաղը ընդամենը հարցերից մեկն է:

Թուրքիան Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում սեփական խաղ է վարում, և ոչ բոլոր հարցերում են Մոսկվայի ու Անկարայի շահերը համընկնում:

Չնայած արտաքնապես երկու երկրների միջև հաստատվել են ջերմ հարաբերություններ, նրանք նախկինի նման շարունակում են մնալ մրցակիցներ: Չնայած Էրդողանն ու Գյուլը նոր քաղաքականություն են վարում, Թուրքիան շարունակում է առավել շատ կողմնորոշված մնալ դեպի Արևմուտք, քան դեպի այլ ուժային կենտրոններ: Դրա համար էլ Մոսկվան շատ զգուշորեն պետք է մոտենա Անկարայի հետ մերձեցմանը:

Հնարավոր է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունենան ինչ-որ ընդհանուր դիրքորոշումներ, որոնք հնչել են 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո, երբ Թուրքիան առաջ քաշեց Կովկասում կայունության ու անվտանգության հարթակի ստեղծման գաղափարը:

Սակայն այս ամենը դեռ մնում է թղթի վրա: Նրանք հետագա քայլերն անելու համար նախ պետք է վստահեն միմյանց: Ներկայիս դրությամբ Մոսկվայի ու Անկարայի միջև անհրաժեշտ մակարդակի վստահության մթնոլորտ չկա»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ամենևին էլ չեն մոռացել, որ իրենք ժամանակին 12 խոշոր պատերազմ են մղել (ներառյալ` Առաջին համաշխարհային պատերազմը) Թուրքիայի (Օսմանյան կայսրություն) դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում