Tuesday, 09 06 2026
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով

Ինչպես 50 տարի առաջ. Անկարգությունները սպառնում էին օլիգարխիայի հետ համերաշխության «մեր մորալին»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ համեմատելով այսօրվա ձերբակալությունները 50 տարի առաջվա հետ.

«Ուղիղ 50 տարի առաջ՝ 1965թ. ապրիլի 24ին, Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին, Խորհրդային Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես, բայց գլխավորը՝ հանրայնորեն հիշվեցին հրեշավոր հանցագործությունը և դրա զոհերը: Այդ «իրավունքը» ձեռք էր բերվել Մոսկվայի հետ տևական բանակցությունների արդյունքում և «հանրային անկարգությունները» բացառելու խոստումով: Խորհրդային Հայաստանի իշխանությունները մեծ տագնապներ ունեին, որ այն կարող էր վերաճել «հանրայի անկարգությունների», բայց, չնայած Մոսկվայից ունեցած մեծ վախին, համարձակություն ունեցան նախնական ձերբակալություններ կամ «տնային կալանքներ» չկիրառել: «Հանրային անկարգությունները», այսինքն՝ պլանով նախատեսված միջոցառումներից շեղումներ, իհարկե, եղան, որոնց, իհարկե, հետևեցին նաև ձերբակալություններ, ընդ որում ձերբակալվածներին ԿԳԲ-ի սպաները բացատրում էին, որ նրանք «բռնաբարել են մեր մորալը», այլ կերպ ասած՝ «մեր բարոյականությունը», որը խարսխված է թուրք եղբայրների հետ համերաշխության վրա:

Համենայնդեպս այս խոսակցությունը եղել է ԿԳԲ-ի գնդապետի և այն ժամանակ ուսանող Գևորգ Բարդակչյանի միջև, և վերջինս հետագայում հրատարակել է իր այդ հուշերը: Սփյուռքահայ ուսանող Գևորգ Բարդակչյանն այն ժամանակ դեռ ռուսերեն չգիտեր, և «մորալ» բառը նրա մոտ ասոցացվել էր «եղջերու» /մարալ/ բառի հետ, որից վախեցած երիտասարդն սկսել էր հավաստիացնել, որ ինքը կենդանական հակումներ չունի: Հետագայում այդ մարդիկ ընկալվեցին որպես վտանգավոր, բացասական տաբուները և կաղապարները քանդող հերոսներ:

Անցել է ուղիղ 50 տարի, հիմա 2015թ. է, Հայոց ցեղասպանության 100 տարին լրանում է խորհրդանշական ապրիլի 24-ին: Դեռևս մոտ 17 օր կա, և այսօր սկսվել են զանգվածային ձերբակալություններ՝ «կանխելու համար հանրային անկարգությունները», որոնք, պետք է ենթադրել, հիմա էլ սպառնում են օլիգարխիայի հետ համերաշխության «մեր մորալին» : Ժիրայր և Թորոս Սեֆիլյաններ, Մանուկյան, Ավետիսյան… Մի՞թե ևս հիսուն տարի պետք է անցնի, որպեսզի «հանրությունը» հերթական անգամ ապրի իր իրավունքները, անկյունաքարային բարոյականությունն ու առաքինությունները դրսևորելու հնարավորությունների ոտնահարումը կանխարգելելու գիտակցությունը»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում