Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սեռական ոտնձգությունների թիվն արագորեն աճում է իսրայելական բանակում:
Ինչպես հաղորդում է իրանական Mehr News գործակալությունը՝ վկայակոչելով Al-Mukhtasar կայքը, 2012 թվականին արական սեռի զինծառայողների դեմ կատարված սեռական բնույթի գործողություններն աճել են 7 տոկոսով:
Իսրայելական բանակի կին ծառայողների դեմ սեռական ոտնձգությունների ցուցանիշը նույնպես բարձր է: Բազմաթիվ գործեր քննվում են զինվորական դատարանում:
Վիճակագրությունը փաստում է միայն այն դեպքերը, երբ տուժողը բողոք է ներկայացրել իրեն բռնաբարողի դեմ, սակայն շատերը հետապնդումից վախենալով՝ նախընտրում են լռել:










































