Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենը հայտարարել է, որ անչափ ուրախ է «արքայական ակումբ»-ում հանդես գալու համար:
Ընդ որում` ֆուտբոլիստը նշել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի անձնական բարձր հատկանիշները:
«Իմ հայր Մոուրինյոն միշտ հիանալի վերաբերմունք է ցուցաբերել իմ նկատմամբ, և ես գոհ եմ, որ «Ռեալ»-ում եմ: Նա ինձ շանս է ընձեռնել խաղալ այդպիսի թիմում: Եթե ազնիվ լինեմ` ես հպարտանում եմ «Ռեալ»-ում խաղացած յուրաքանչյուր րոպեով: Իսկ Մոուրինյոն ժպտում է և ջանասիրաբար աշխատում` ի շահ թիմի հաջողությունների: Ես նրան երբևիցե տխուր չեմ տեսել»,- ասել է ֆուտբոլիստը:








































