Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը նվաճել է Մայամիի «Մասթերս-1000» մրցաշարի հաղթողի տիտղոսը:
Մրցաշարի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետը 7:6 (7:3), 4:6, 6:0 հաշվով առավելության է հասել բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ:
Մրցակցությունը տևել է 2 ժամ 46 րոպե: Ջոկովիչը 5-րդ անգամ է դարձել Մայամիի մրցաշարի հաղթող և նվաճել իր կարիերայի 51-րդ տիտղոսը: