Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Զատկական «Սիրանկյուն»․ Ոչ թե 24 տարին, այլ 24 ժամը բավարար է հեղափոխելու մեր ժամանակաշրջանը

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը:

Պարոն Գաբուջյան, այսօր մեր եկեղեցու ամենամեծ տոնն է: Ո՞րն է Զատկի խորհուրդն այսօր:

Ես կարծում եմ ոչ միայն մեր եկեղեցու, այլ ողջ քրիստոնյա աշխարհի մեծագույն տոնն է, թեև Արևմուտքում և արևմտյան մտածողության մեջ Քրիստոսի ծնունդը շատ ավելի մեծ շքեղությամբ է նշվում, քան մեզ մոտ և ի հակասումն արևմտյան աշխարհի, Զատիկն էլ մեր մեջ շատ ավելի մեծ շքեղությամբ է նշվում՝ իր Ավագ շաբաթով, Զատկվա տոնով, ազգային, ժողովրդական սովորույթներով: Ես կփորձեմ շատ կարճ լինել՝ խոսելով Զատկի խորհրդի մասին: Իբրև հայ քրիստոնյա լինելով ես կարող եմ ասել, որ Զատիկն իբրև Քրիստոսի հրաշափառ հարության, խորհուրդ բարու հաղթանակն է չարի վրա, կյանքի հաղթանակն է մահվան նկատմամբ, գեղեցկության հաղթանակն է գեշի վրա և սիրո հաղթանակն է ատելության վրա: Զատիկը խորհրդաբար իր մեջ բազմիմաստ և մեծ նշանակություն ունի, բայց եթե ուզենք մեկ բառով ասել՝ աստվածային մեծ սիրո մշտնջենական և հավերժական ուղղեկցությունն է մարդու կյանքում:

Այսինքն՝ քրիստոնեության հիմնքն է:

Քրիստոնեության հիմնքն է: Եթե մի առ ժամանակ մարդիկ չգիտեին Աստծո ով լինելու, Աստծո ինչ լինելու մասին, հակառակ նրա, որ Աստվածաշնչում շատ հստակ բացատրվում է Աստծո գոյության, Աստծո լինելիության, Աստծո մշտնջենականության, հավերժության մասին, բայց Քրիստոսի հարությունը գալիս է ապացուցելու և ամրագրելու Աստծո հավերժության այն խորհուրդը, որ Աստված մարդկության հետ է իբրև Փրկիչ:

Սակայն այսօր ընդունված է համարել, որ քրիստոնեությունն աշխարհում ճգնաժամ է ապրում, որո՞նք են ըստ Ձեզ պատճառները: Եթե դիտարկում ենք բողոքական, կաթոլիկ եկեղեցիներն այս ուղղությամբ աշխատանք են տանում, մենք ինչպես միջնադարում էր, այնպես էլ հիմա ենք՝ քարացած է կարծես. ի՞նչն է պատճառը:

Ես չգիտեմ, թե ինչ ի նկատի ունեք քարացած ասելով: Քարացած հասկացությունն ինձ համար մի քիչ անհասկանալի եզրույթ է, բայց այո, ոչ միայն այսօր, այլ բոլոր ժամանակներում էլ ամեն կրոն, ամեն ժողովուրդ, ամեն հանրույթ միշտ էլ ունեցել է իր տագնապի ժամանակաշրջանները: Ցանկացած ժողովրդի պատմական ժամանակաշրջան միշտ ելևէջումների, վայրիվերումների ժամանակ է ունեցել և ունեցել է նաև իր տագնապները: Քրիստոնեությունը միայն այսօր չէ, որ տագնապ է ապրում, քրիստոնեությունն իր ծնված օրվանից մինչև առ այսօր տագնապի մեջ է: Եվ ես դրա մեջ խորհուրդ եմ տեսնում, եթե տագնապ չլինի, չի լինի հեղափոխություն կամ հեղաշրջում: Տագնապն է, որ ստեղծում է այն իդեալական վիճակը, որը մենք դժվար կարողանանք պատկերացնել մեր ապրած ժամանակաշրջանում, 100, 50, 80 տարի, որ մենք կտեսնենք, թե մենք իդեալական ժամանակաշրջան ենք ապրել: Ընդհակառակը, մեր ամբողջ կյանքի ժամանակահատվածում մենք պետք է տեսնենք և պետք է ապրենք այդ տագնապը: Եվ ուրախ եմ, որ այդ տագնապը կա:

Այսօրվա ճգնաժամն օրինաչա՞փ է:

Ես կարող եմ ասել, որ ճգնաժամը միշտ էլ օրինաչափ է: Եթե ժամ կա, ուրեմն ճիգ կա, ջանք կա: Եթե կա ճիգ մարդկային հասարակության կողմից, ապա դա անպայմանորեն սահմանվում է ժամանակշրջանի մեջ: Ես նորից ասեմ՝ ցույց տվեք մի ժամանակահատված, որտեղ ժողովուրդները ճգնաժամ չեն ապրել՝ հատկապես մեր ժողովուրդը: Իր ստեղծագործության առաջին իսկ օրվանից մինչև այսօր, եթե ես մեր ժողովրդին բնութագրեմ, ապա մեր ժողովուրդը ճգնաժամի ժողովուրդ է: Դա հնարավոր է, որ ինչ-որ չափով նաև մեր խելքից է: Չեմ ուզում մանրամասնել, բոլորս խելահաս մարդիկ ենք և տեսնում ենք, թե մեր շրջապատում այսօր ինչ է կատարվում՝ այս փոքր հանրապետությունում, այս փոքր ժողովրդի հետ: Եվ նման իրավիճակը բնականորեն ճգնաժամ պետք է առաջացնի:

Տուժում ենք մեր խելքից:

Այո՛:

70 տարվա վակուումը, որ կար քրիստոնեության համար,  և մեզ համար լավ ժամանակներ չէին հավատքի առումով, 24 տարիները բավարա՞ր չէին հաղթահարելու այդ ճգնաժամը, ելքեր որոնելու համար: Տեղի ունեցավ այդ հեղափոխությունը, բայց մարդու մտքում եղա՞վ այդ հեղափոխությունը:

Ես հստակ համոզված եմ միայն մի բանում: Ես չեմ ուզում անդրադառնալ 70-75 տարիների գործած ավերների վրա, որովհետև այդ ավերների դիմաց ես նաև տեսել եմ այնպիսի իրագործումներ, որ եթե այսօր մեր հանրապետությունը գոյատևում է, ապա որոշ չափով այո, գոյատևում է այդ անցած 75 տարիների շնորհիվ: Ես ճիշտ չեմ համարում պատմությունն իրարից կտրելը: Պատմությունը մի այնպիսի շաղկապված օղակ է՝ բնականորեն մի օղակ մյուսին կապում է ինչ-որ բարեմասնություններով, երբեմն նաև դժբախտություններով, դժվարություններով, բայց պետք է չմոռանալ նույն գրքի տարբեր գլուխները, կամ նույն թերթի երկու  տարբեր էջերը: Ես կարող եմ ասել ոչ թե 24 տարիները, այլ 24 ժամը բավարար էր անգամ հեղափոխել այն ժամանակաշրջանը, որ մենք այսօր կոչում ենք վակուում: Եվ ասեմ՝ հազարամյակներ ապրած մեր ժողովուրդը 70 տարվա մեջ չէր կարող ամեն ինչ թաղել իր հոգում: Հարության խորհուրդը դրանում է կայանում:  24 տարվա այս ազատ, անկախ հանրապետության ժամանակահատվածը կարող էր ժողովուրդ և իշխանություն միասնաբար անթեղել և նորից այդ հոգում արծարծել հարության քրիստոնյա հավատի կրակը: Որովհետև Քրիստոսի հարությունը այլ բան չէ, եթե ոչ կյանքի հաղթանակը մահվան վրա: Բոլորս էլ այսօր գիտենք, որ ամենասոսկալի, ամենադաժան պահը գերեազմանի առաջ կանգնելն է, բոլորիս կյանքում էլ դա եղել է, բայց Քրիստոսի հարությունը եկավ ցույց տալու, որ մեկօրյա, երեքօրյա մահը ոչինչ է հավիտենականության առաջ: Հետևաբար ես համոզված եմ, նաև համամիտ եմ այն կարծիքին, կարող է մարդիկ ինձ միամիտ կոչեն, բայց 24 ժամն անգամ կարող է փոխել, որովհետև մեր ժողովուրդն իր հոգու խորքում ունի այն ոգին, որ կարող է իրեն գոյատևել:

Այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ տեղի չունեցավ այդ 24 ժամը, պատճառները որտե՞ղ են:

Եթե պատճառների մասին սկսենք խոսել, մենք կարող ենք այլ թեմայի մեջ մտնել: Այս զատկական գեղեցիկ առավոտը չեմ ուզում մթագնենք, թող իր լուսավորության մեջ մնա, բայց ճշմարտության մասին խոսելը, ճշմարտությունը բարձրաձայնելը կարծում եմ, որ ամենալուսավոր բանն է: Ես նկատել եմ երկփեղկվածություն՝ իշխանություն և ժողովուրդ: Սրտակից կապը այս երկու մարդկային երևույթ կոչված զանգվածների ես չեմ տեսնում, այն միասնական սրտակցությունը, որ կարող է ամեն ինչ անել: Ես համարում եմ, որ կտրված են: Ամեն մարդ անում է այն, ինչ իր սրտին հաճելի է թվում, որովհետև այստեղ յուրաքանչյուրիս մեջ տիրապետում է Ես-ի այն արձանը, որի առջև մենք պաշտամունք ունենք: Եվ Քրիստոսի հարությունն այն մեծագույն դասն է, որ մեր մեջ նյութապաշտական, եսասիրական, եսը մեռցնելու, թաղելու պահն է, առիթն է և մյուս կողմից՝ իսկական մարդկային այն Ես-ը, որ նվիրվածության խորհրդանիշն է, որ դառնում է Մենք, դրան հայտնաբերելու, գերեզմանից դուրս բերելու պահն է Սուրբ Հարության խորհուրդը:

Դուք նշեցիք իշխանություն-հասարակություն կապի չգոյության, իրարից անջատ և կտրված ապրելու մասին, բայց հետաքրքիր է, որ նույն կեպ հասարակություն-հոգևորական կապը չկա, վստահության դեֆիցիտ է նկատվում այս դեպքում: Որտե՞ղ են պատճառները:

Ես դժվարանում եմ ասել, որ վստահության նման բացակայություն կամ անվստահություն, կամ թերահավատություն: Ես ականատես եմ եղել և սա իմ կյանքի սկզբունքն է: Ես եկեղեցականի սխալ վերաբերմունքի պատճառով չեմ կարող համատարած ամբողջ եկեղեցու դարաշրջանների պատմության վրա սքողել, կամ այդ հանդերձը ծածկել որպես անվստահության մթնոլորտ: Ես իմ կյանքում երկու նկարագրերն էլ տեսել եմ: Ես այսօր աշխատում եմ մի տարածաշրջանում իմ ծրագրերի բերումով, որը կոչված էր անհավատ մի շրջան երկար ժամանակ: Բայց ես այսօր ականատես եմ դառնում հավատքի այնպիսի մեծ վկայության, որ ժողովուրդը տալիս է՝ կապված լինելով իր հոգևորականին, իր եկեղեցուն: Տվյալ տարածաշրջանը հոգևոր մի մթնոլորտի է վերածվել և ես գալիս եմ այն համոզման, որ այս կամ այն տարածաշրջանը մենք չպետք է պիտակավորենք անհավատ տարածաշրջան, անհավատ ժամանակաշրջան: 70 տարիների վերջին 10-ամյակում ես այցելել եմ Հայաստան իբրև զբոսաշրջիկ և այդ օրերին ես տեսել եմ ավելի մեծ հարգանք միմյանց նկատմամբ, ավելի մեծ վստահություն միմյանց նկատմամբ, քան անցնող այս տարիների ընթացքում: Դրա համար եկեք այս կամ այն մարդու չվերագրենք ինչ-որ բան: Մենք համախմբված աշխատելու սցենար չունենք, թե ինչ կարող ենք մենք անել՝ լինի պետություն, լինի իշխանություն, լինի ժողովուրդ, լինի եկեղեցի: Գալիս է մի ճգնաժամ, հետո ենք որոշում, թե մենք ինչ անենք այս իրավիճակից դուրս գալու կամ ելք գտնելու համար: Սա երևի բախտավոր ժողովուրդների պատկերն է, բայց ոչ խելոք: 1000-ամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը երևի մի քիչ ավելի խելոք պետք  մտածի, որ եղածն էլ չկորցնի, որովհետև մենք ամեն օր շատ բան ենք կորցնում:

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում