Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հարված ընտրությունների նախաշեմի՞ն

Հայաստանում Ամերիկայի դեսպան Մարի Յովանովիչը հոկտեմբերի 12-ին ԱՄՆ-ում հայտարարել էր, թե ԱՄՆ-ը Հայաստանում ժողովրդավարական գործընթացի համար անում է ավելին, քան տեսանելի է հասարակությանը:
Այդ` ըստ էության սենսացիոն հայտարարությունը հավակնում էր գլխավորել հայ-ամերիկյան տիրույթի անցուդարձի հիթ-շքերթը, սակայն դրանից ընդամենը մեկ օր անց ամերիկացիները էլ ավելի սենսացիոն մի հայտարարությամբ հանդես եկան: Այս անգամ արդեն խոսքը դաշնային դատախազ Փրիթ Բհարարայի Նյու Յորքում արած հայտարարության մասին է, որ վերաբերում էր առավելապես հայերից բաղկացած հանցավոր մեծ խմբի բացահայտմանը, որը ավելի քան 160 միլիոն դրամ է շորթել առողջապահական ապահովագրական համակարգի հանդեպ կատարած մեքենայությունների միջոցով: Դատախազը այդ խումբը համեմատել էր հանրահայտ Cosa Nostra-ի հետ` ասելով, որ Cosa Nostra-ն կնախանձեր հայտնաբերված խմբավորման աշխատանքին եւ եկամտաբերությանը: Արդյո՞ք պատահական էր դեսպան Յովանովիչի եւ դատախազ Բհարարայի հայտարարությունների այդ հաջորդականությունը` դժվար է ասել, բայց որ ամերիկյան իրավապահների բացահայտման մեջ ակնհայտ է նաեւ քաղաքական ենթատեքստ, պարզ է դառնում հենց նույն Բհարարայի հայտարարություններից: Նա մասնավորապես ասել էր, որ միջազգային հանցավոր այդ խմբի ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ, պարբերաբար այցելել են Հայաստան եւ այստեղ ներդրումներ կատարել անշարժ գույքի շուկայում: Ամերիկյան իրավապահների քննության տվյալներով` հայտնաբերված հանցավոր խմբի ղեկավարն է հայազգի Արմեն Ղազարյանը, ով քրեական աշխարհի հայտնի հեղինակություն է, այսպես ասած, օրենքով գող` Պզո մականունով:
Բանն այն է, որ Ղազարյանը ավելի քան 10 տարի առաջ տեղափոխվելով ԱՄՆ, այդ ընթացքում պարբերաբար այցելել է Հայաստան եւ այդ այցելությունների ընթացքում նաեւ շփումներ ունեցել Հայաստանի իշխանական շրջանակների հետ: Այդպիսի կապեր եւ շփումներ են ունեցել նաեւ ձերբակալված խմբի մյուս հայազգի անդամները: Այլ կերպ թերեւս չէր էլ կարող լինել, եթե նրանք, ինչպես ամերիկյան քննչական մարմիններն են պնդում, ժամանակ առ ժամանակ այցելել են Հայաստան, ներդրումներ են կատարել Հայաստանի անշարժ գույքի շուկայում: Խնդիրն այն է, որ բոլորը, այդ թվում եւ ամերիկացիները հաստատապես գիտեն, որ այդ շուկան, ինչպես Հայաստանի տնտեսության մյուս բոլոր շուկաները, գտնվում է իշխանության տոտալ վերահսկողության տակ եւ պատահական մարդիկ հազիվ թե կարողանային նշանակալից, խոշորածավալ մասնակցություն ունենալ այդ շուկայում: Իսկ եթե քննությունը շեշտում է այդ մասնակցության մասին, կնշանակի, որ դա իսկապես եղել է խոշորածավալ մասնակցություն եւ ունի շեշտվելու կարիք: Հետեւաբար ակնհայտ է, որ խոսելով Հայաստանի հետ նրանց ունեցած սերտ կապերի մասին, ամերիկյան իրավապահները ակնարկում են կապերը հենց Հայաստանի իշխանական շրջանակների հետ: Այդ ամենը, բնականաբար, չի կարող զուրկ լինել քաղաքական համատեքստից, առավել եւս, որ տեղեկություններ կան այն մասին, որ Արմեն Ղազարյանը` Պզոն, Հայաստանի վերջին համապետական ընտրությունների ժամանակ եղել է Երեւանում եւ գործնական մասնակցություն ունեցել այդ ընտրություններում քրեական աշխարհի եւ թաղային հեղինակությունների գործունեությունը համակարգելու առումով: Այդպիսով, փաստացի, ամերիկյան իշխանությունը բացահայտում է մի գործ, որին կարող են առնչություն ունենալ նաեւ անուններ Հայաստանի իշխանական համակարգից: Իհարկե դժվար է ասել, թե այդ առնչությունն ինչքանով է դուրս օրենքի շրջանակից: Սակայն նույնիսկ դուրս չլինելու պարագայում, միայն այն, որ մի երկրի պետական իշխանություն կարող էր սերտ առնչություն ունենալ տարիներ շարունակ խոշոր մասշտաբի հանցագործություններով զբաղված խմբի հետ, արդեն իսկ բավական աղմկոտ իրողություն է: Եվ թերեւս այստեղ նույնպես ակնհայտ է դառնում բացահայտման քաղաքական ենթատեքստը, որը գուցե միակը չէ, բայց թերեւս հաստատ մեկն է ենթատեքստերից: Բնական է, որ այդօրինակ մասշտաբի գործը չէր էլ կարող մի ենթատեքստ ունենալ: Նաեւ անկասկած է, որ ամերիկացիները գործը բացահայտելու ընթացքում չէին կարող այդ ամենը մանրամասն ուսումնասիրած չլինել: Դժվար է ասել, թե այդ ուսումնասիրությունները տեւականության առումով որքան ժամանակ են պարունակել, այսինքն` քանի տարի են ամերիկացիները հետեւել հանցավոր խմբի գործունեությանը, շարժին, հանդիպումներին, շփումներին, գումարների տեղաշարժին եւ այլն: Այսինքն, ըստ էության, դատելով մասշտաբից եւ աշխարհագրությունից` կարելի է երեւի թե ասել, որ ամերիկացիները փաստացի մի բավական պատկառելի չափի կոմպրոմատ են հավաքել Հայաստանի իշխանական շրջանակների վերաբերյալ: Ահազանգն էլ հնչեցնում են ընտրական գործընթացների նախաշեմին, նաեւ այն ժամանակահատվածում, երբ շատերի գնահատմամբ, Հայաստանում մեծանում է ռուսական ազդեցությունը:
Ի դեպ, տեղեկություններ կան այն մասին, որ բացահայտված հանցավոր խմբի ղեկավար Արմեն Ղազարյանը` Պզոն, Ռուսաստանում հետախուզման մեջ է: Այսինքն, ինչպես ասում են, ամերիկացիները կարծես թե հարվածել են տասին, չթողնելով ավանդական նահանջի ճանապարհը դեպի Ռուսաստան: Ընդհանրապես, աղմկոտ այդ բացահայտումը կարծես թե նահանջի ճանապարհ չի թողնում Հայաստանի իշխանությանը, որը բնականաբար կփորձի ԱՄՆ հետ ամեն կերպ պայմանավորվել, որ բացահայտված անունների շրջանակը հանկարծ չհասնի Հայաստանի պետական կառավարման մակարդակ, թեկուզ ոչ հանցակցության, այլ ընդամենը «սերտ շփումների» կարգավիճակով: Հարցն այն է, թե ԱՄՆ իշխանությունը դրա դիմաց ի՞նչ կպահանջի Հայաստանի իշխանությունից: Բայց թերեւս ակնհայտ է, որ սա այն դեպքն է, երբ Հայաստանի իշխանությունը չունի աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ մանեւրելու եւ նրանց հակասությունների վրա խաղալու ավանդական հնարավորություն: Ամերիկացիները այս անգամ կարծես թե հարցը բավական հստակ եւ ամուր են դրել, ու պատասխանն էլ, թերեւս, ակնկալվելու է հենց այդպիսին: Դա, անշուշտ, չի նշանակում, որ Հայաստանում իրավիճակը, ներերկրային ստատուս քվոն կարող են ենթարկվել շեշտակի փոփոխության: Բայց որ կփոխվեն տրամադրությունները, իսկ գուցե նաեւ տրամաբանությունները` դա երեւի թե աներկբա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում