Մենք ներկայացրել էինք Մարտի 1-ին Երևանի կենտրոնում իրականացված սպանդի գլխավոր դերակատարների վերաբերյալ շարքը: Փետրվարի 22-ին ներկայացրել էինք Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանի`այդ օրը ունեցած դերակատարության մասին վերլուծական հոդված:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը 2008 թ. փետրվարին արձակել էր հայտնի`հույժ գաղտնի 0038 հրամանը, որով, փաստացիորեն, բանակը անօրինական կերպով ներգրավել էր մարտի 1-ի ոճրագործության մեջ:
Մեր ձեռքի տակ են Youtube-ում տեղադրված երկու տեսագրություններ, որոնցում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը հարցեր է ուղղում այդ ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Միխայիլ Հարությունյանին: