Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Մ.Մալխասյան. Քաղբանտարկյալների ազատ արձակումը համակարգի ներսում կդիտվի որպես թուլության նշան

Ուրբաթ օրը կայացած հանրահավաքում ամփոփելով ելույթը՝ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մինչև հաջորդ հանրահավաքը, որը կկայանա ապրիլի 28-ին, Կոնգրեսը ակնկալում է, որ կկատարվեն «հանուն երկխոսության» իրենց կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ «քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը և մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը»:
«Եթե դա տեղի չունենա, ապա Հայ ազգային կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենք դեռևս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելուն, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»,- ասաց Լ. Տեր-Պետրոսյանը:
«Առաջին լրատվականը» Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանին նախ հարցրեց, թե իշխանությունները ինչո՞ւ չեն մինչ այժմ կատարել պահանջները, չէ՞ որ դա նաև իրենց է ձեռնտու. «Իշխանությունների վիճակը բավական ծանր է, քանի որ նրանք, հասկանալով, որ Ազատության հրապարակը անհնար է փակել, անգամ այս հարցում ի վիճակի չեն որոշում կայացնել`իմանալով հանդերձ, որ, այսպես թե այնպես, ժողովուրդը մտնում է հրապարակ: Բայց նույնիսկ այս պայմաններում իշխանությունները քաղաքապետարանին թույլ չեն տալիս արտոնել հանարահավաքներ անցկացնել այնտեղ, քանի որ դա իշխանության ներսում կդիտվի որպես թուլության արդյունք, և համակարգը կփլուզվի:
Առավել ևս մյուս պահանջի դեպքում` իշխանությունները կարծում են, որ քաղբանտարկյալների ազատարձակումը իրենց համակարգի ներսում կդիտվի որպես թուլության նշան: Բայց ես կարծում եմ, որ սա սխալ համոզմունք է, և դա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ իշխանությունները չեն մտածում երկրի ապագայի, արտաքին մարտահրավերների մասին, նրանք միայն մտածում են իրենց իշխանության պահպանման մասին: Եթե իշխանությունները խոհեմ լինեին, ապա պետք է վաղուց ազատ արձակեին քաղբանտարկյալներին, և երկիրը ծանր բեռի տակից ազատեին»:
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի ոճիրի բացահայտման հավաստիացումներին, սա շատ ավելի բարդ հարց է. «Բայց այս առումով իշխանությունները պետք է գիտակցեն, որ դժվար կլինի զսպել ժողովրդի բուռն ցասումը, որի ականատես եղանք վերջին հանրահավաքում, երբ ՀՀ առաջին նախագահը նշեց, թե որ դեպքում իշխանության և ընդդիմության միջև ջրբաժան կլինի: Իրոք, երկիրը կարող է գնալ արդեն համազգային անհնազանդության, և կարող է իրավիճակը հանգեցնել նրան, որ ոչ միայն այդ երեք պահանջները դրվեն, այլև առաջ քաշվի նրանց անհապաղ հրաժարականի խնդիրը: Այնպես որ, իշխանությունները պետք է մտածեն երկրի կայունության մասին, բայց հակառակն է`այսօր Հայ ազգային կոնգերսն է ավելի շատ շահագրգռված երկրի ներսում կայունությամբ, քան իշխանությունները: Հուսով եմ, որ ինչպես իշխանությունները թույլ տվեցին Ազատության հրապարակ մտնել, այնպես էլ մյուս հարցերը սահուն կլուծեն, որպեսզի հետագայում ժողովրդի ցասումը ավելի չմեծանա»,- նշեց Մյասնիկ Մալխասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում