Լուրեր
Ռուսաստանը կարող է արգելափակել հայ-չինական ծրագրերը. «Անտինոմիա»
  • 22:00
  • 2015-04-03
  • Դիտումներ՝ *

Վերջին օրերին նշանակալի իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող  երկու ուղղություններով: Նախ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցի  ընթացքում ստորագրվեցին հայ-չինական համագործակցությունը նոր` աննախադեպ մակարդակի վրա դնող  համատեղ հռչակագիր  և շուրջ մեկ տասնյակ համաձայնագրեր, որոնցում շոշափված են  Հայաստանի համար կարևորություն ներկայացնող բոլոր ասպեկտները` սկսած  ռազմաքաղաքական, տնտեսական,  էներգետիկ խնդիրներից, ավարտած մշակութային հարցերով:   Ստորագրված բոլոր փաստաթղթերով Չինաստանն ամրագրում է իր  պատրաստակամությունը Հայաստանում զգալի ներդրումներ կատարելու  և տարբեր նախագծերի շրջանակներում լուրջ օժանդակություն ցուցաբերելու հարցում:

Նախօրեին էլ  Լոզանում  «Վեցյակի» և Իրանի միջև հաջողությամբ ավարտվեցին  միջուկային  ծրագրի  շուրջ բանակցությունները, որոնց արդյունքների հետագա  իրագործման դեպքում Իրանի վրայից փուլ առ փուլ կհանվեն միջազգային պատժամիջոցները: Բնականաբար, սա ևս Հայաստանի համար  կարող է բացել հնարավորությունների նոր  հեռանկարներ: ԱՆՏԻՆՈՄԻԱՅԻ տաղավարում այս երկու ուղղություններով ուրվագծվող նոր հեռանկարներն են քննարկում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը և «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

  • Դիտումներ՝ *