Այսօր Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունը: Մրցաշարի պաշտոնական կայքի տվյալներով, Հայաստանի հավաքականը ներկայացել է հետևյալ կազմով.
Սմբատ Մարգարյան (56 կգ), Սամվել Գրիգորյան (69 կգ), Արայիկ Միրզոյան (77 կգ), Էդգար Գևորգյան (85 կգ), Գևորիկ Պողոսյան (94 կգ), Արթուր Բաբայան (105 կգ), Հայկ Հակոբյան (105+ կգ): Էլեն Գրիգորյան (53 կգ), Մելինե Դալուզյան (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (75+ կգ):
Օրակարգի համաձայն, առաջին օրը ծանրաձողին կմոտենան մինչև 48 կգ քաշային կարգի կանայք, որտեղ մենք ներկայացուցիչ չունենք, և մինչև 56 կգ քաշային կարգի տղամարդիկ, որտեղ Հայաստանը կներկայացնի Սմբատ Մարգարյանը: