Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների գավաթի խաղարկությունում հրաշալի հանդես եկան Անդրանիկ Չափարյանը մինչև 73 կգ քաշային կարգում և Երջանիկ Կարապետյանը մինչև 48 կգ քաշային կարգում, ովքեր հաղթեցին բոլոր գոտեմարտերն ու ոսկե մեդալներ նվաճեցին:
Եվս երկու երիտասարդ հայ ձյուդոիստներ` մինչև 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Թովասյանը և գերծանր քաշային Ազատ Աբրահամյանը պարտվեցին երրորդ տեղի համար գոտեմարտում և զբաղեցրին 5-րդ հորիզոնականը: