Thursday, 25 04 2024
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում

Ըստ Ռ. Հակոբյանի` Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ԱԺ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն ունեն

Քաղաքական առումով, ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշակի պայմանավորվածություն կա ՀԱԿ-ի և իշխանությունների միջև:

Ավելին, այս պահին երկու կողմին էլ շահեկան է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

«ՀԱԿ-ի համար շահեկան է այն առումով, որ իրենք զիջեցին այն նշաձողը, որը մինչև այժմ զբաղեցնում էին: Այսինքն՝ արմատական ընդդիմության նշաձողը: Ահա այստեղ շատ շահեկան է, որ կարողանա այս պահին արտահերթ ընտրությունների մասնակցել և խորհրդարանում ապահովել այն քանակը, որը, իմ կարծիքով, պայմանավորվել է իշխանության հետ: Ես համոզված եմ, որ եթե չլինեն արտահեթ ընտրություններ, այլ լինեն հերթական ընտրություններ, այս բովանդակության արդյունքում, որ որդեգրել է ՀԱԿ-ը քաղաքական դաշտում արտահերթ ընտրությունների պահանջով, ինչպես ասում են, ՀԱԿ-ից կմնա կամուֆլյաժը: Ապրիլի 8-ի հանրահավաքին մարտի 17-ի հանրահավաքի համեմատ զգալիորեն պակասեց հանրահավաքի մասնակիցների թիվը: Եվ այս տենդեցը, կարծում եմ, շարունակվելու է նաև առաջիկայում»,- կանխատեսեց Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքերով, ԱԺ արտահերթ ընտրությունները ձեռնտու են նաև Հանրապետական կուսակցությանը: «Փետրվարի 17-ի կոալիցիայի հայտնի հուշագրից հետո ներիշխանական պայքարը բավական տեսանելի դարձավ: Ինձ համար գոնե տեսանելի չէ, որ ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը կարող է շատ ավելի ձայներ հավաքել, քան ԲՀԿ-ն, բայց այդ հայտնի հուշագրի ստորագրումից հետո Հանրապետական կուսակցությունը ապահովեց իր դոմինատ դերը իշխանական կառույցում, և դրանից է կախված, թե կոալիցիոն ուժերից որ քաղաքական ուժը ինչ քանակությամբ ձայն կունենա պառլամենտում:

Կրկնում եմ՝ այն միջնորդավորված պայմանավորվածությունը, որը կա քաղաքական դաշտում, առայժմ ձեռնտու է երկուսին էլ»,- մանրամասնեց «Ժառանգության» փոխնախագահը և ներկայացրեց իր պատկերացումները, ինչպես ինքը նշեց՝ ՀԱԿ երևույթի մասին. «ՀԱԿ-ը, որպես երևույթ, որպես կուսակցությունների համախումբ, զուտ քաղաքական դիտարկումներով գոյություն չունի: Կա եսակենտրոն մի կառույց, որը առաջնորդվում է տոտալիտար, ամբողջատիրական սկզբունքներով, այս թվերը ընդամենը ֆոն են, որ ապացուցեն, թե համախումբ է»:

Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը հաստատեց, որ ներկա դրությամբ արմատական ընդդիմությունների միջև միավորումների քննարկումներ են գնում՝ քաղաքական այս զարգացումներում այլանս դառնալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում