Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Պաշտոնական. համագործակցության հուշագիր` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջև նոյեմբերի 5-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջև նոյեմբերի 5-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրն ստորագրեցին ՀՀ ՔԾԽ նախագահի տեղակալ պարոն Սամվել Վասիլյանը և ՇԶՀԳ տարածաշրջանային տնօրեն պարոն Դերեկ Մյուլլերը:
Համագործակցության հուշագրով ընդհանուր նպատակ է սահմանվել Հայաստանի քաղաքացիական ծառայողների կարողությունների զարգացումը` «Միջազգային հարաբերություններում կարողությունների զարգացում ծրագրի միջոցով»: Սույն ծրագիրն իրականացվելու է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների, որակավորման բարձրացման և այլ ձևերով: Նախատեսվում է, որ համագործակցությունը նպաստելու է հանրային կառավարման բնագավառում հաշվետվողականության ու թափանցիկության, տեղեկատվության հասանելիության աստիճանի բարձրացմանը, քաղաքացիական ծառայողների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Այն նպաստելու է նաև միջազգային կազմակերպություններում ու բազմակողմանի փոխհարաբերություններում Հայաստանի դերի էլ ավելի բարձրացմանը: «Այս հուշագիրը լավ նախադրյալներ է ստեղծում մեր համագործակցությունը խորացնելու համար: Նշված ծրագրի շրջանակներում իրականացվելիք վերապատրաստման գործընթացում ներգրավվելու են քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված բոլոր մարմինները, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու այն քաղաքացիական ծառայողների շրջանակը, ովքեր միջազգային հարաբերություններում կարողությունների ու հմտությունների կատարելագործման խնդիր ունեն»,-ասաց պարոն Վասիլյանը:
Սա Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գործակցության առաջին դրսևորումն է: Այն բխում է միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների համապատասխան կառույցների հետ համագործակցության շրջանակներն ընդլայնելու ՀՀ ՔԾԽ որդեգրած քաղաքականությունից` ուղղված հատկապես եվրոպական ինտեգրացիայի համատեքստում քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կառավարչական հմտությունների կատարելագործման, համակարգի զարգացման առաջադեմ փորձի ուսումնասիրության համար նոր հնարավորությունների ձեռքբերմանը: 2009-10թթ. ՀՀ ՔԾԽ-ն փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Իտալիայի, Իռլանդիայի, Ուկրաինայի, Կիպրոսի` հանրային կամ քաղաքացիական ծառայության խնդիրներով զբաղվող համապատասխան պետական կառույցների, ինչպես նաև Բրիտանական խորհրդի և TIRI բրիտանական կազմակերպության հետ: Դրանց շրջանակներում իրականացվել են համատեղ ծրագրեր` քաղաքացիական ծառայողների ներգրավմամբ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ ՔԾԽ-ի նախաձեռնությամբ հաջողվեց հասնել նրան, որ հանրային կառավարման հիմնախնդիրներին առնչվող «Մասնագիտությունը հեռանկարում» ամենամյա միջազգային համաժողովը 2011թ. անցկացվի Երևանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում