ՀՅԴ-ն Գազամատակարարման ոլորտում ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում իշխանությունների հետ եկել է կոմպրոմիսի: Ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի, բայց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կստեղծի աշխատանքային խումբ, որն էլ կզբաղվի գազամատակարարման ոլորտի և գազի սակագնի գոյացման ուսումնասիրությամբ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, թե այս լուծումը հնարավոր եղավ, քանի որ լսումներն էլ ցույց տվեցին, որ այդ ոլորտում կան խնդիրներ: Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ անգամ իշխանություններն են ընդունում եղած խնդիրները: