Հիանալի նորություն «բոնդիանայի» երկրպագուների համար՝ համացանցում է հայտնվել «007. սպեկտր». (Spectre) ֆիլմի առաջին թիզերը, հայտնում է spletnik.ru-ն:
Կարճ հոլովակում հնարավոր է հիանալ գլխավոր դերակատար Դենիել Քրեյգով, ինչպես նաև տեսնել Մոնիկա Բելուչիին: Բացի այդ՝ վիդեոյի վերջում լսվում է Քրիստոֆ Վալցի ձայնը:
Թիզերը բացահայտում է Ջեյմս Բոնդի մասին հայտնի ֆրանշիզի 24-րդ մասի սյուժեի դետալները:
Ֆիլմում նկարահանվում են նաև Լեա Սեյդուն, Ստեֆանի Սիգմանը, Ռեհդա Ֆայնսան, Էնդրյու Սկոտան, Նաոմի Հարիսն ու Բեն Ուիշոուն: