Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ադրբեջանում սահմանափակվում են խաղաղ իշխանափոխությանն առնչվող քաղաքացիների իրավունքները. ԱՄՆ Պետդեպարտամենտ

Ռուսական Kavkaz-uzel.ru կայքի հաղորդմամբ, ապրիլի 8-ին հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի «Մարդու իրավունքների» զեկույցում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել` մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարելու համար:

Ադրբեջանի վերաբերյալ հատվածում նշված է, որ Ադրբեջանում սահմանափակվում են խոսքի ու հավաքների ազատությունը, քաղաքական կուսակցությունների գործունեությունը և խաղաղ իշխանափոխությանն առնչվող քաղաքացիների իրավունքները:

Զեկույցում նաև նշված է այն մասին, որ կոռուպցիան շարունակում է մնալ արդարադատության մարմիններում և իրավապահ կառույցներում: Ադրբեջանական կառավարությունը սահմանափակում է նաև կրոնական ազատությունները, մարդավաճառության խնդիրը դեռ չի վերացվել:

Նախորդ տարի ադրբեջանական ոստիկանական բաժանմունքներում ու ռազմական բանտերում մահացել է նվազագույնը 7 մարդ: Դրանցում կտտանքների է ենթարկվել 169 բանտարկյալ:

Բանտերում շարունակում են պահպանվել ծանր պայմանները, որոնք մի շարք դեպքերում սպառնում են բանտարկյալների կյանքին: Բանտերում առկա հիմնական խնդիրները վերաբերում են սննդին, ջեռուցման ու օդափոխության բացակայությանը, բժշկական ծառայության ներթափանցման արգելքին: Նշվում է, որ որոշ դեպքերում էլ ձերբակալվածներին առանց սննդի և անքուն պահել են նկուղներում` անհրաժեշտ ցուցմունքներ կորզելու համար:

Արդարադատության նախարարության տվյալներով 2010 թվականին ադրբեջանական բանտերում մահացել է 106 մարդ, ինչը 19 տոկոսով ավելին է` համեմատած 2009 թվականի հետ: Կառավարությունն իր հերթին նշել է, որ պատժել է ՆԳՆ 276 աշխատակցի` մարդու իրավունքների խախտման պատճառով ստացված 174 բողոքների հիման վրա: Ընդ որում, 20 ոստիկանական սպաներ վտարվել են իրենց աշխատավայրից: Միևնույն ժամանակ չի նշվում, թե կոնկրետ քանի հոգու են պատասխանատվության ենթարկել` մարդու իրավունքների խախտման համար:

Չնայած նախորդ տարի ազատ են արձակվել 11-14 քաղբանտարկյալներ, այնուամենայնիվ, ադրբեջանական բանտերում շարունակում են գտնվել 20-46 քաղբանտարկյալներ, որոնց մեծ մասն այնտեղ գտնվում է արդեն 10-15 տարի:

2010 թվականին գրանցվել է լրագրողներին վիրավորելու ու նրանց նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու 106 միջադեպ, ինչը կրկնակի անգամով ավելին է, քան` 2009 թվականին:

Լրագրողներին ահաբեկելու նպատակով 2010 թվականին նրանց դեմ հարուցվել է 40 քրեական գործ: Կառավարությունը մի շարք դեպքերում խոչընդոտել է ընդդիմադիր թերթերի տպագրմանը: Դա նաև վերաբերում է ընդդիմադիր ինտերնետային կայքերի գործունեությանը:

Ադրբեջանի կապի նախարարության տվյալներով, երկրի բնակչության 45 տոկոսն օգտվում է ինտերնետի ծառայություններից, և յուրաքանչյուր 100 անձին բաժին է ընկնում 14 համակարգիչ:

Կառավարությունը լուրջ խնդիրներ է հարուցում ընդդիմադիրների, հասարակական կազմակերպությունների ու կրոնական ակտիվիստների միտինգների անցկացման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում