Մայքլ Ջեքսոնի եղբայր Ջեքի Ջեքսոնն օգտագործել է եղբոր ձայնը իր նոր երգում: Այս մասին հաղորդում է Undercover-ը: Մայքլի ելույթից մի հատված, որն օգտագործել է Ջեքին, 2002թ. եղբոր խոսքից է. «Միասին մենք կարող ենք փոխել աշխարհը, ազատել այն ռասիզմից, նախապաշարմունքից եւ վախերից»:
Ջեքիի երգը կոչվում է «Մենք գիտենք` ինչ է կատարվում»` «We Know What’s Going On»: Սա Ջեքիի առաջին մենաձայնագրությունն է վերջին 21 տարվա մեջ: