Մոսկվայում ադրբեջանցիները առևանգել են գործարարի, որը մի քանի րոպե անց բաց է թողնվել: ՆԳՆ Կենտրոնական դաշնային շրջանի հարցերով գլխավոր վարչության մամլո ծառայությունում հայտնել են, որ ձերբակալվել են բոլոր 5 առևանգիչները, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ են՝ հայտնում է top.rbc.ru-ն:
ՆԳՆ-ում պարզաբանել են, որ ոստիկանությունը տեղեկություն է ստացել Մոսկվայում գործող էթնիկ հանցախմբի մասին, որը զբաղվում է կողոպուտներով և ավազակային հարձակումներով: Օպերտաիվ-որոնողական աշխատանքների արդյունքում ոստիկանները հայտնաբերել են խմբին և պատրաստվել նրանց ձերբակալել հանցանքի վայրում:
Նախօրեին՝ կեսօրին, հանցագործները բնակելի տան բակից առևանգել են անհայտ գործարարի, որը զբաղվում է մրգերի և բանջարեղենի առևտրով: Այդ օրը տուժածը պատրաստվել է ապրանք ձեռք բերել և իր մոտ մեծ գումար է ունեցել: Նրանից գողացել են 70 000 ռուբլի, նրա տան և ավտոմեքենայի բանալիներն ու փաստաթղթերը: Հետո նրան երկու մեքենայի ուղեկցությամբ տարել են անհայտ ուղղությամբ՝ դաժանաբար ծեծելով: Երբ հանցագործները կանգնել են լուսացույցի մոտ, նրանց ձերբակալել են:
Ձերբակալվածների թվում է եղել նա, ով, հավանաբար, խմբին դուրս է բերել տուժածի հետքի վրա՝ գործարարի խորթ եղբոր համադասարանցին, որին նա անմիջապես ճանաչել է:
Պարզվել է, որ հարձակումը մանրամասնորեն նախապատրաստված է եղել: Խուզարկության արդյունքում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են փոքր տրամաչափի ինքնաշեն ատրճանակ՝ 5 փամփուշտով, վնասվածքային և պնևմատկի ատրճանակներ:











































