Վրացական Apsny.ge կայքի հաղորդմամբ, Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը Թուրքիա է այցելել որպես Ռուսաստանի քաղաքացի: Նա իր պատվիրակության հետ Թուրքիա է մեկնել Սոչիի օդանավակայանից:
Իր թուրքական այցի ժամանակ Բաղապշը շնորհակալություն է հայտնել վարչապետ Էրդողանին ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին` Թուրքիա այցելելու իր վաղեմի երազանքին աջակցելու համար: Թուրք գործարարներին կոչ է արել ակտիվորեն ներդրումներ անել աբխազական տնտեսության մեջ:
Բաղապշը նաև աբխազ մուհաջիրներին (վերաբնակներ) հայրենիք վերադառնալու կոչ է արել:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայում բնակվում են մինչև 700.000 աբխազ մուհաջիրներ, որոնք հիմնականում Թուրքիա (Օսմանյան կայսրություն) են գաղթել 1864-1878 թվականներին: